ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ Մարդկության պատմությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքակրթությունների պայքար: Առաջադիմական քաղաքակրթությունը հաղթում է հետադիմականին: Հաղթողները հաստատում են աշխարհակարգեր (мировой порядок), որոնց մաշվելուն պես առաջանում է նորի հաստատման անհրաժեշտություն: Վերջին աշխարհակարգը հաստատվել էր 20-րդ դարի ավարտին՝ Ռեյկյավիկում կայացած Ռեյգան-Գորբաչով հանդիպմամբ, որտեղ արձանագրվեց 2-րդ աշխարհամարտի ավարտից անմիջապես հետո Չերչիլի հայտարարած Արեւմուտքի սառը պատերազմն ընդդեմ ԽՍՀՄ-ի: Պատերազմների ավարտից հետո, անկախ նրանից՝ դրանք տաք են, թե սառը, պարտվող կողմը վճարում է ռազմատուգանքներ, որոնց բաղկացուցիչ մաս է կազմում նախեւառաջ ազդեցության գոտիների վերաբաժանումը: Այդ վերաբաժանումներն իրականացվում են ոչ թե անմիջապես, այլ տասնամյակների ընթացքում: Այժմ այդ հանձնման-ընդունման փուլը թակում է Հայաստանի դուռը, եւ այն հայերի կողմից չբացվելու դեպքում հնարավոր են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական կատակլիզմներ, որից փրկվելն անհնարին գործ կլինի: Դասական առումով քաղաքական օրակարգ ներկայացնողներն ազգերի համար հանդիսանում են հեղինակավոր մշակութային գործիչները, որին քաղաքական բովանդակություն հաղորդում են հեղինակավոր քաղաքական գործիչները, իսկ ներդրումը պետականորեն իրականացվում է արհեստավարժ պետական գործիչների կողմից: Ես իմ երգերով դաստիարակելով արդեն երրորդ սերունդը՝ իմ վրա զգում եմ այս փայլուն երիտասարդության առաջ ունեցած բարոյահոգեբանական պարտավորություն՝ արթնացնելու համար մի քաղաքակրթական ցնցում, որի հաղթարշավը կտարածվի ոչ միայն Արեւելյան Եվրոպանյով, այլեւ ասիական երկրներով մինչեւ Կրեմլ: ԱՄՆ սենատորներից եւ կոնգրեսականներից բաղկացած մի խումբ` Ադամ Շիֆ, Ֆրենք Փալոնի եւ այլք, անցած տարի հայտարարեցին, որ իրենց հաղթանակած քաղաքակրթության ակունքները հանդիսանում է հայկական լեռնաշխարհը: Նրանք գիտեն, որ քրիստոնեական վարդապետության բողոքական ուսմունքը, որի դրոշակակիր Մարտին Լյութերը 16-17-րդ դարերում բողոքականությունը տարածելով զարգացած Եվրոպայում հասավ մինչեւ Ամերիկա, եւ այդ արժեքներով հիմնադրված ԱՄՆ պետությունն ընդամենը երկու դար հետո ամրագրեց ԱՄՆ-ի հաղթանակը ողջ աշխարհում, դրանք հայերի Թոնդրակյան եւ Պավլիկյան ճնշված շարժումների վերջնական հաղթանակն էին: Նրանք խորապես գիտակցում են նաեւ, որ մենք՝ հայերս, ունակ եւ պարտավոր ենք նոր որակ ու զարգացման ուղի հաղորդել հաղթանակած բողոքականությանը եւ ազատության, հավասարության եւ եղբայրության իդեաները հաստատել մեր մեծ տարածաշրջանում:

Եկել է իրերն իրենց անուններով անվանելու ժամանակը, եւ ԱՄՆ հիմնադիր հայրերից Բենժամին Ֆրանկլինի այն խոսքը, թե «Ազատությունն անվտանգությամբ փոխարինած ժողովուրդները զրկվում են թե՛ մեկից, թե՛ մյուսից», այսօր ավելի քան հրատապ է հայ ժողովրդի համար: Իմ խորհին շնորհակալությունը եւ երախտագիտությունը հայտնելով համահայկական շարժում նախաձեռնած Նիկոլ Փաշինյանին, նկատելով հանդերձ նրա զսպվածությունը ռուսական բռնազավթումների դեմ եւ քաղաքական վեկտոր նախանշելու ցանկության բացակայությունը՝ հորդորում եմ դրսեւորել խիզախություն եւ վստահություն, որ ռուսների դեմ մանեւրելու մարտավարությունը կարող է էլ ավելի ծանր ցնցումների եւ կորուստների հանգեցնել: Բոլոր այն սպառնալիքները, թե Ռուսաստանի՝ տարածաշրջանից վտարումը կարող է կործանարար լինել Հայաստանի համար, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Որեւէ անվտանգության համակարգ փոխարինելով այլ անվտանգության համակարգով՝ ներկա զարգացվածության պայմաններում հնարավոր է իրականացնել բացարձակ անցնցում, եթե տվյալ ժողովուրդն անվերապահորեն հավատում է համամարդկային արժեքներին եւ դիմում է համապատասխան խիզախումների: ԽՍՀՄ-ի դեմ պայքարում ղարաբաղյան շարժմամբ հայության մասնակցությունը կործանիչ հարվածներ հասցրեց մետրոպոլիային, որին հաջորդած ռազմական հաջողություններն ավելի բազմաքանակ ու զինված ադրբեջանական բանակի դեմ նաեւ այդ պայքարին մասնակցությամբ էին պայմանավորված, քանի որ աշխարհի ճարտարապետները հավատարիմ են իրենց սկզբունքներին` հաղթանակում իրենց դաշնակիցների հանդեպ ունեցած պարտավորությունների մասով: ԱՄՆ պետության քաղաքական առաջնորդներից Զբիգնեւ Բժեզինսկին իր վերջին հարցազրույցներից մեկում ասել էր, որ Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի Ինջերլիք ռազմակայանը կոչված է զսպելու թուրքական էքսպանսիան դեպի Հայաստան, իսկ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան կոչված է զսպել հայկական էքսպանսիան դեպի Արեւմտյան Հայաստան: Նա ասել էր, որ եղել են մի քանի դեպքեր, երբ Թուրքիան պատրաստվում էր ներխուժել Անդրկովկաս, բայց դրանք կանխվել են ԱՄՆ-ի կողմից, եւ այդ մասին գիտեն ՀՀ երեք նախագահներն էլ: Մյուս սպառնալիքը, որով Ռուսաստանը փորձում է զսպել հայերի ինքնիշխանության դրսեւորումները, դա Ղարաբաղի հարցն է, որն արեւմտյան տերմինաբանությամբ բնորոշվում է ղարաբաղյան հակամարտություն, իսկ հակամարտությունն արդեն իսկ ավարտվել է հայերի հաղթանակով: Բացի դա, Արեւմուտքի կողմից առաջ քաշված Վիլսոնի իրավարար վճռով գոյություն ունի հայ-թուրքական հարց, որի բաղադրիչների մի ենթահարց է նաեւ Ղարաբաղի թեման: Այսինքն՝ «Տրապիզոն նավահանգստով Սուրմալուի նահանգը՝ Ղարսի գավառով եւ Նախիջեւանով» թեման Ղարաբաղի հարցով փոխարինելն անմտություն է: Նույն Բժեզինսկին մի էսպիսի աֆորիտիկ խոսք ունի․ «Նոր աշխարհակարգը կհաստատվի Ռուսաստանի հաշվին, Ռուսաստանի տարածքում եւ Ռուսաստանի դեմ»: Կարծում եմ, որ հայությանը ոչ պակաս դերակատարություն է վերապահված այդ գործում, ու նժդեհյան ցեղակրոնությունը մեր սրտերում ու ազատության արժեքը գլխավերեւում՝ մեզ միայն Աստված ի զորու կլինի հաղթել: Ավելի քան համոզված եմ, որ ժամանակն է «Քայլ արա՝ մերժիր Սերժին» կարգախոսը վերաձեւակերպել «Քայլ արա՝ լարիր ռուսին» կարգախոսով, քանի որ մեր ազատությունները, մեր ինքնիշխանությունն ու մեր անկախությունը նվաճվել են ռուսի կողմից՝ իր դրածո ու դավաճան հայերի միջոցով: Իսկ վերջին երկու տասնամյակներում մեր վրա պոլիցայ են կարգել անգամ Ադրբեջանական ԽՍՀ-ի ԿԳԲ-ի գործակալներին, որը մեր ազգային խայտառակությունն էր: Ապագա Հայաստանի կառավարության սուպերնախարարությունը պետք է լինի մշակույթի նախարարությունը, ոչ թե պաշտպանության կամ ներքին գործերի նախարարությունները, քանի որ սկզբից մշակույթով են հաղթում, հետո՝ զենքով կամ ֆինանսներով։ Ռուբեն Հախվերդյան

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am