Փաշինյանը փակուղի է մտնում և կարող են անկանխատեսելի հետևանքներ լինել.Գառնիկ Իսագուլյան

Ներքաղաքական զարգացումներին առնչվող հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցել է  «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ , հասարակական-քաղաքական գործիչ  Գառնիկ Իսագուլյանի հետ: –ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ մայիսի 8-ին ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու 1/3-ի առաջադրած թեկնածուին: Հնարավո՞ր է վարչապետի այլ թեկնածու առաջադրվի: – Իրավական տեսանկյունից դա միարժեքորեն հնարավոր է, քանզի Սահմանադրությունը հստակ տալիս է այդ հարցի պատասխանը: Եվ, ըստ այդմ, Ազգային ժողովը կարող է առաջադրել նույնիսկ վարչապետի 3 թեկնածու, քանզի սահմանափակումը միայն մեկն է, այն է՝ պատգամավորների ընդհանուր թվի 1/3-ի ստորագրությունը, իսկ այդպիսի 1/3 կարող է լինել 3-ը: Եվ այն, որ կուսակցությունը թեկնածու չի առաջադրում չի նշանակում, որ կուսակցության խմբակցության անդամներն իրենք չեն կարող 1/3-ի ստորագրությամբ առաջադրել նոր թեկնածու: – Ինչ իրավիճակ կունենանք, եթե վարչապետ դառնա Փաշինյանը: -Միանգամայն նոր իրավիճակ: Այժմ չեմ ուզում վիճարկել ու քննության նյութ դարձնել այն ամենը, ինչ պրն Փաշինյանի կողմից ասվել է վերջին 1 ամսվա ընթացքում: Համարենք, որ դրանք ասվել են 100 տոկոս անկեղծությամբ ու հենց դրանք են նրա հիմնական նպատակները: Այդ ամենը պառլամենտարիզմի պայմաններում կյանքի կոչելու համար Ազգային ժողովում նա պետք է ունենա կայուն մեծամասնություն, որն այսօր չի կարող ձևավորվել առանց Հայաստանի Հանրապետական կուսակցության՝  կրկնում, եթե նույնիսկ մի շարք հանրապետականներ պաշտպանեն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Վաղն անհրաժեշտ է հաստատել ծրագիր, որի շրջանակներում լուծել մի շարք անչափ կարևոր խնդիրներ: Դրանից հետո անհրաժեշտ կլինի նախապատրաստվել նոր արտահերթ ընտրությունների: Ծրագրի իրականացման և արտահերթ ընտրությունների նախաշրջանում նույն ՀՅԴ և ԲՀԿ (Ծառուկյան դաշինք) կուսակցություններն ունենալու են սեփական նկրտումները և սեփական դիրքորոշումները տարբեր հարցերի նկատմամբ: Ու չի բացառվում, որ շատ հարցերում համակարծիք չլինեն Փաշինյանի ու ԵԼՔ դաշինքի հետ: Այսինքն, կարող է՝ անկախ Փաշինյանի կամքից, կաթվածահար լինել Կառավարություն-Ազգային ժողով համակեցությունը: Հետո նորից ժողովուրդ ոտքի հանել՝ պնդելով, որ հիմա արդեն ամեն ինչում մեղավոր է Ազգային ժողովը, կարծում եմ նոնսենս կլինի: Չմոռանանք մի կարևոր հանգամանք ևս. Փաշինյանին այս օրերին աջակցել են ուժեր, որոնք շատ սկզբունքային հարցերում ունեն տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ, որոնք վերջերս արտահայտել է Նիկոլ Փաշինյանը: Այսինքն, Փաշինյանը բավական լուրջ խնդիրներ կունենա նաև արտախորհրդարանական միջավայրում: Չմոռանանք նաև, որ Արցախյան հարցում պրն Փաշինյանը հայտարարում էր (ընդ որում, տարբեր լեզուներով), որ Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններն անիմաստ ժամավաճառություն են, քանի դեռ Ադրբեջանը պաշտոնապես չի ընդունել Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ վերջին ցույցի ժամանակ հայտարարեց, որ Արցախը դառնալու է Հայաստանի մաս: Չի բացառվում, որ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո հասկանա, որ ինքն իրեն այս հարցում փակուղի է մտցնում՝ անկանխատեսելի հետևանքներով: Ավելի չմանրանամ այլ հարցերի շուրջ: Կարծում եմ վերոշարադրյալը իմ այն տեսակետի, կոչի, ցանկության, կուզեք՝ խնդրանքի հիմնավորումն է, որ միայն կլոր սեղանի շուրջ երկխոսության արդյունքում և բացառապես կոնսենսուսով ձեռք բերված պայմանավորվածություններն է, որ կարող են մեզ հեռու պահել հետագա անցանկալի զարգացումներից: –Խորհրդարանում ինչպիսի իրավիճակ է սպասվում մայիսի 8-ից հետո և երբ ամենաշուտը կցրվի ԱԺ-ն սահմանված ընթացակարգերով: Այդ խնդրի հետ կապված որևէ արգելք չկա, եթե խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը գան ընդհանուր համաձայնության: Դա կարող է հետագայում տեղի ունենալ փոխպայմանավորվածությունների համատեքստում, այն է՝ վարչապետի հրաժարականով, Ազգային ժողովի անգործությամբ և մի շարք այլ դեպքերում:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am