Ինչ են գուժում առաջին եւ երկրորդ նախագահները

Մինչև ՀՀԿ-ն կհստակեցներ անելիքները Հայաստանում ծավալված թավշյա հեղափոխության հետ կապված ու կհայտարարեր,որ կողմ է քվեարկելու ժողովրդի թեկնածուին,թեեւ մեկ օր առաջ ջախջախիչ քննադատել ու տապալել էր Փաշինյանի ընտրությունը, առաջին եւ երկրորդ նախագահները առաջ ընկնելով փորձեցին ուղղորդել հանգուցալուծման ճանապարհը: Եթե Ռոբերտ Քոչարյանի դեպքում սա երկրորդ անդրադարձն էր, մի քանի օր առաջ նա ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում բավական կոշտ էր գտնվել, ասելով, թե իշխանությունը ճամպրուկ չէ, որպեսզի վերցնեն ու հանգիստ փոխանցեն  Նիկոլ Փաշինյանին, ապա առաջին նախագահը մինչեւ այս պահը հրապարակային տիրույթում լիակատար անհաղորդ էր թավշյա հեղափոխությանը: Ի՞նչն էր ստիպել Տեր-Պետրոսյանին խախտել լռություը եւ խոսք հայտնել իր քաղաքական մկրտությունը ստացած Փաշինյանի նախաձեռնած շարժման մասին, որի հետ հարաբերությունները սառեցվել ու խզվել են տարիներ առաջ, երբ առաջին նախագահը բուրժուադեմոկրատական հեղափոխություն փորձեց իրականացնել եւ համագործակցել Ծառուկյանի հետ, ինչը Փաշինյանի համար ընդունելի չէր : Իր ասելով` մի բան, որ կարող է մանրուք թվալ, բայց մանրուք չէ: Առաջին նախագահը խոսքի հենց սկզբում հիշեցնում է ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածը, որն ամրագրում է. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»։ Այս նշումից հետո Տեր- Պետրոսյանը բացատրում է. «Մանդատից հրաժարվելու՝ պատգամավորներ Գրիգոր Ավալյանին, Ֆելիքս Ցոլակյանին և Աղվան Վարդանյանին ներկայացվող պահանջը հակասահմանադրական է։ Ում համար է առաջին նախագահը Սահմանադրության այդ դրույթի մասին հուշում, կարելի է կռահել նրա հաջորդ մտքից: Որովհետեւ հիշատակած երեք պատգամավորների օրինակները իրարից բացարձակ տարբեր են: Գրիգոր Ավալյանը, ով շարժմանը միացած Գրանդ Քենդիի Վարդանյան եղբայրնեի մարդն է ու ընդդիմացել է նրանց ճնշումներին ու որպեսզի կողմ չքվեարկի, մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, Աղվան Վարդանյանին մանդատից զրկելու հարցը դրել է կուսակցությունը, քանի որ նա էլ չի ցանկացել կողմ քվեարկել, իսկ Ցոլակյանի պարագայում հակառակն է, չենթարկվելով ՀՀԿ-ի որոշմանը նա դարձավ միակ ՀՀԿ-ականը, որը առաջին փուլում կողմ  քվեարկեց Փաշինյանին: Եւ ի՞նչ է ասում հաջորդիվ Տեր-Պետրոսյանը:Նա ասում է. <<Ինչպես միջազգային հանրությունն է այս օրերին անընդհատ պնդում, իշխանության ձևավորման գործընթացում ամենակարևորը սահմանադրության և օրենքի տառին դրա համապատասխանության փաստն է։ Սակայն առանց միջազգային հանրության հուշելու էլ ինքնըստինքյան ակնհայտ է, որ դա բխում է, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, և թե՛ Հայաստանի շահերից։ Այլ կերպ ձևավորված իշխանության օրինակարգությունը (լեգիտիմությունը) չի ճանաչվի ո՛չ ժողովրդի, ո՛չ էլ միջազգային հանրության կողմից։ Իսկ մենք տասնամյակներ շարունակ ականատեսն ենք այն բանի, թե այս իրողությունն ինչպիսի սպառնալիքներ է ստեղծում երկրի կայունության ու ներազգային համերաշխության ապահովման հարցում>>։ Այս խոսքերից հետո պարզ է դառնում, որ նախկին նախագահին մտահոգում է շարժման լեգիտիմության խնդիրը: Եվ ներկա պահին նա այդ բանը համարում է ամենակարևորը, քանի որ ուրիշ դեպքերի համար ոչինչ չի ասում կամ գրում, ինչն էլ իր հերթին է զարմանալի ու անհասկանալի: Ընդունելով առաջին նախագահի պետական մտածողությունը,եւ ակնարկն առ այն, որ Փաշինյանը չի յուրացրել իր դասը ու մնացել է հեղափոխական նկրտումներով, չենք կարող չհակադրվել պարզ իրողության հետ: Ի վերջո, 2008 թվականին առաջին  նախագահը լեգիտիմության շրջանակներում էր փորձում ձեւավորել իշխանությունը, ընտրություններից հետո մինչեւ անգամ համարվում էր ընտրված նախագահ, թե ինչ եղավ հետո, հայտնի է բոլորին:Այդուհանդերձ նա այս մեկնաբանությամբ հստակ ամագրում է, որ չի կիսում Փաշինյանի հեղափոխական գործողությունները եւ բարձրաձայնում դրա լեգիտիմության խնդիրը: Եւ այս համատեքստում պարզ է դառնում, թե ում եւ նչ է հուշում Տեր-Պետրոսյանը,պատգամավորներին, որոնք այս կամ այն ճնշման ներքո ստիպված են կատարել իրենց քվեարկությունը, նա հաղթաթուղթ է տալիս, հիշատակելով Սահմանադրության նշված դրույթը, նա ասում է, որ պետք չէ վախենալ եւ ում ինչպես հարմար է, այնպես էլ թող քվեարկի: Պատահական չէ, որ ժամեր անց հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու ժողովրդի թեկնածուին, զուգահեռ լուրեր տարածվեցին, որ այդ որոշումը կայացվել է Ռուսաստանի պարտադրանքի ներքո: Առաջին նախագահից հետո իրեն սպասեցնել չտվեց նաեւ երկրորդը նախագահը, որի գրասենյակի պատասխանատուն հերքեց Քոչարյանի մասնակցությունը ներքաղաքական պրոցեսներին, ասելով, որ ընդամենը Քոչարյանը ուշադիր հետևում է գործընթացներին, բայց չի մասնակցում դրանց: <<Մեր խմբագրության կողմից ուզում ենք ավելացնել. վստահ ենք, որ եթե Ռոբերտ Քոչարյանը մասնակից լիներ Հայաստանի քաղաքական կյանքին ու պետական կառավարմանը, ապա Հայաստանը երբեք նման ճգնաժամի մեջ չէր հայտնվի»,–ասված է 2–րդ նախագահի կայքում հրատարակված հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ այսօր որոշ լրատվամիջոցներ ինֆորմացիա էին տարածել, որ ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մեկնել են ՌԴ մայրաքաղաք Մոսկվա։Քոչարյանն էլ իր հերթին է անուղղակի հուշում, թե ինչ էր պետք անել, երկիրը նման ճգնաժամի մեջ չդնելու համար, սակայն փորձը ցույց է տվել, որ Սերժ Սարգսյանի համար քոչարյանական բիրտ մեթոդները ընդունելի չեն: Անի Սահակյան

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը. ՊՆ Ալիևին ու Էրդողանին մեր պատասխանը. Արամ Համբարյան ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ ԱՄՆ-ում գործող իմ ընկերությունը սեպտեմբերին ձեռք բերեց Թեղուտի պղնձի հանքավայրը, որը մեծությամբ երկրորդն է Հայաստանում. Կոնստանտին Սոկոլով Հայր և որդի Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունները հետաձգվեցին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով․ թուրք փորձագետ Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am