Ես չե՛մ կասկածում ու ասում եմ, կեցցե՛ս Նարե ջան. Անահիտ Բախշյան

Շատերը կասկածում են , թե երեխա է գրել այս նամակը, ես չե՛մ կասկածում ու ասում եմ, կեցցե՛ս Նարե ջան, նամակդ զգուշացնում է ապագա բոլոր պաշտոնյաներին, թե ինչպիսին չպե՛տք է լինեն, որպեսզի նրանց երեխաները ատելության չարժանանան ու չկորցնեն իրենց սիրելի ընկերներին։ Սիրելինե՛ր, երեխաների հետ զգույշ եղեք, քանի դեռ երեխա են, նրանք շա՜տ խոցելի են ու կարող են խոցել։ Եկեք դադարեցրեք այս անդուր քայլերը անցած իշխանավորների նկատմամբ, եկեք վեր կանգնենք ու ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԿԻԶԲԸ ԴՆԵՆՔ ՍԻՐՈ և ՆԵՐՄԱՆ ՎՐԱ։ ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿԼԻՆԻ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԱՄՈՒՐ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՕՐԻՆԱԿԵԼԻ։ Հիշեցնենք ՝ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Է.Շարմազանովի աղջիկը բաց նամակով էր հանդես եկել, որը ամբողջությամբ տեղադրում ենք կայքում. Ում համար ՝ «թավշյա հեղափոխություն», ինձ համար՝ «շոկային հեղափոխություն»: Ում համար՝ «բաց ձեռքերի», սիրո և հանդուրժողականության, ինձ համար՝ ատելության և պիտակավորման հեղափոխություն: Ում համար՝ հաղթանակի, ինձ համար՝ կորուստների հեղափոխություն: Այս քսան օրերին շատ ժամանակ եմ ունեցել մտածելու, թեև զգացմունքների հեղեղը սրբեց բանականությունը, ինչից հետո մնաց միայն լռելու ցանկություն: Լռել, որովհետև միևնույն է, մարդիկ լսում են այն, ինչ ուզում են լսել եւ տեսնում են այն, ինչ ուզում են տեսնել: Բայց այս հեղափոխությունն էլ ունի անտեսանելի կողմեր: Ու դրանցից մեկը, գուցե աննշանը՝ ես եմ: Ու եթե մարդիկ մտահոգված էին դրսում կանգնած երեխաներով և նրանց անվտանգությամբ, ես և հեղափոխության այս կողմում մնացած անչափահասները անտեսված մնացինք: Չէ՞ որ հեղափոխության տեսանելի կողմը փողոցում կանգնած անչափահասներն են: Ես բարեբախտաբար թե ցավոք, հեղափոխության անտեսանելի անչափահասն եմ, ում համար երկար ժամանակ պիտի պահանջվեր բացահայտելու երևույթներ և իրավիճակներ, որոնց համար արժեր ապրել «մղձավանջ երազը»: Այս օրերին շատ է խոսվում, որ հեղափոխությունը խաղաղ եկավ, առանց տուժածների և ագրեսիայի, թալանված խանութներ և ջարդուփշուր եղած մեքենաներ չկային: Փոխարենը կա այս ամենի դարձյալ անտեսանելի կողմը՝ թալան, որի դերակատարները «ընկերներս» էին, ջարդուփշուր եղած հարաբերություններ, որոնք դեռ երեկ այնքան թանկ էին ու թվում էին՝ անդավաճան: Այո, հեղափոխության ժամանակ զոհեր չունեցանք՝ անարյուն էր և, փառք Աստծո: Միայն թե ինքս «հուղարկավորեցի» շատերին… Վերքեր էլ եղան, ցավոտ էլ է: Նրանց անունները մեկ-մեկ գրեցի թղթի վրա: Ասում են՝ երբ ուզում ես սիրածդ մարդուց հեշտությամբ բաժանվել, գրիր նրա անունը թղթի վրա, հետո այրիր: Գրեցի էլ, պատռեցի էլ, վառեցի էլ, բայց նրանց պատկերները չեն հեռանում աչքիս առաջից: Նրանք այստեղ են ՝ սրտիս մեջ, իսկ մտքումս՝ մի հարց ՝ ինչի՞ համար: Ասում են՝ կյանքում ամեն ինչի համար պետք է վճարել ճիշտ հաշվով: Այս օրերին ես կորցրի այդ հաշիվը. ի՞նչ էի արել նրանց, ում իմն էի համարում, նրանք էլ՝ կարծես թե ինձ՝ իրենցը: Ասացին ՝ «Սա քաղաքականություն ա, մի խառնի անձնականի հետ»: Կամ՝ «Անկախ ամեն ինչից, մենք սիրում ենք քեզ ու քո կողքին ենք»: Կամ՝ «Դու մեծ պոտենցիալ ունես, ուդաչի…»: Ստացվեց ես ունեի թևեր, որ ճախրում էի, բայց նրանք կտրեցին իմ ոտքերը: Իսկ ոտքերս մինչ հեղափոխությունը ամուր էին, հիմա՝ էլ ավելի: Պարզապես զգացմունքների հեղեղից հետո բանականությունը փսփսաց, մի փոքր հետո ավելի բարձր, իսկ ավելի ուշ գոռաց ՝ ինչի՞ համար: Ինչի՞ համար են գեղեցիկ փաթեթավորված խոսքերը, եթե իրականում դուք իմ կողքին չեք: Ի վերջո, ամեն ինչ շատ պարզ է՝ չկա գոլ վիճակ: Կամ պաղ ես, կամ տաք: Եվ եթե կողքիս չես, չկա այլ երես, չկա այլ քող, որ կարողանա ծածկել ցավը: Հարգելի պարոն ապագա վարչապետ, ես գիտեմ, որ քաղաքականությունը հեշտ գործ չի և շատ ավելի հեշտ է գեղեցիկ մտքեր ասելը, քան դրանք իրագործելը: Գուցե իմ խնդրանքը շատ չնչին է այն բոլոր մեծ ու փոքր, լուրջ ու բարդ գործերի համեմատ, որ պիտի արվի հայրենիքի համար: Բայց որպես այս հեղափոխության անտեսված կողմ, խնդրում եմ. փորձեք վերացնել այն ատելությունը, որ այս օրերին տեղատարափ անձրևի պես թափվեց: Փորձեք Ձեր օրինակով կրթել ինձ նման անչափահասներին, սովորեցնել , որ ատելությունը լավ չի, որ վատ է, երբ հեղափոխական հարթակից երեխան հայհոյում է իր պապի տարիքի մարդուն, և մեծերը ծափահարում են նրան: Փորձեք բացատրել անչափահասներին, որ այդ քաղաքական գործիչները, ում «ֆուֆլո» են ասում, իրենց նման անչափահասների հայրեր և պապիկներ են: Փորձեք սովորեցնել, որ իսկապես անկախ բոլոր իրավիճակներից, դավաճանությունը լավ չի: Փորձեք սովորեցնել նրանց, որ ընկերությունը չի վաճառվում «օրվա քյարով», ինչպես հորս ընկերներից մեկն ասաց ՝ «Մերժում եմ Սերժին, որովհետև ինձ համար իմ քյարն ա կարևոր»: Սովորեցրեք մեծերին ու փոքրերին, որ կարելի է չդավաճանել սեփական գաղափարներին, եթե անգամ կողքիններն ասեն, որ սխալվում է: Սովորեցրեք, որպեսզի նրանք չտրվեն վարակիչ ալիքին, եթե ունեն իրենց ճշմարտությունը: Սովորեցրեք նրանց, որ մտավոր և ֆիզիկական ուժը կարելի է վաճառել, բայց վաճառքի չհանել ոչ սիրտը, ոչ էլ հոգին, որովհետև դա է մոդայիկ, որովհետև դրսում դրան ծափահարում են: Փորձեք սովորեցնել՝ նախ մեծերին, որ հեղափոխությունը հաղթելու համար պետք չի տղամարդուն կնոջ շորերով պատկերել, փորձեք արժևորել ու քաջալերել մարդկանց, ովքեր զուսպ են, ովքեր քմծիծաղ չեն տալիս ու չեն «ղժում» ընկերոջ վրա, ովքեր ամիսներ առաջ, օրինակ, շնորհակալ էին «պարոն Շարմազանովին», իսկ այսօր նա «վատ մարդ է»: Ու «որքան հնարավոր ա՝ պետք ա արագ տարածել այդ ինֆոն»: Ու այսպես շարունակել՝ որքան վատ նրանց, այնքան լավ՝ մեզ մոտիվացիայով: Հ.Գ. Եթե Ձեզ հաջողվի աշխարհաքաղաքական և ներքաղաքական բարդ պրոցեսների արանքում ժամանակ գտնել և հիշել անչափահասիս խնդրանքը և քարոզել սեր և հանդուրժողականություն, ես իրապես կլինեմ Հայաստանի հպարտ քաղաքացի: Այս ամենը հեշտ չէ , բայց տեսեք՝ ինչ կարող եք անել: Էդուարդ Շարմազանովի դուստր՝ Նարե Շարմազանովա

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am