Ես անձնապես պատրաստ չեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին.Շարմազանով (video)
«Ես չեմ փոխել վարչապետի պաշտոնում «Ելք»-ի թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածության մասին իմ կարծիքը և այդպես էլ քվեարկելու եմ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններում։ Ես անձնապես պատրաստ չեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին», - այսօր պատասխանելով լրագրողների հարցին՝ հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ ինքը այն անձնավորությունը չէ, որ պահի տակ փոխի դիրքորոշումը։
«Հանուն Հայաստանի «Հանրապետական» խմբակցությունը կքվեարկի, որ երկիրն ունենա վարչապետ։ Երկրին պետք են նաև սկզբունքային գործիչներ։Մենք հնարավորություն ենք տալու, որ քաղաքական ճգնաժամը չխորանա, և մենք ունենանք վարչապետ։ Կարևորը սա է, մնացյալը երկրորդական է», - հայտարարեց Շարմազանովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք «Հանրապետական» խմբակցությունը երկատված չէ։
Լրագրողը փորձեց հստակեցնել ինչպե՞ս է լինելու քվեարկությունը՝ գործարար հատվա՞ծն է կողմ քվեարկելու վարչապետի թեկնածուին, Շարմազանովը պատասխանեց, որ դա դեռ քննարկելու հարց է։
դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

