ՀՀԿ-ից դուրս գալը այս օրերին կլիներ դավաճանություն. Լևոն Ալթունյան

«Մենք ուրախ էինք, որ միմյանց հետ հաջողվեց աշխատել, ուրախ էինք, որ մենք բոլորս հասկացանք՝ թիմը իսկապես կայացել էր և թիմը իրար հանդեպ բարեհամբույր, բարենպաստ պայմաններ էր ստեղծում աշխատանքի ընթացքում», -    կառավարության նիստից հետո ասաց  Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ալթունյանը: «Բաժանվելը միշտ էլ տխուր նոտա է: Մարդկային կապերը խզելը տխուր նոտա է, ամեն մեկը կայացած մասնագետ է, ունի իր տեղը, բայց, իհարկե, այսպիսի կանոնավոր հանդիպումները կդադարեն:Վարչապետը բոլորին շնորհակալություն հայտնեց, մաղթեց լավ ապագա բոլորին», - ասաց նա: Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, որ մարդկանց դժգոհությունը վերջին մեկուկես, կամ երկու տարին չէ և նույնիսկ վերջին տասը տարին չէր կուտակված: Ինչ վերաբերում է հարցին, թե կաշխատի Նիկոլ Փաշինյանի թիմում, եթե նման առաջարկ լինի, Լևոն Ալթունյանն ասաց, որ դա սուրճի բաժակի շուրջ կանխատեսումներ են: «Այսօր ես այդպիսի կանխատեսումներ չեմ կարող անել, ես գիտեմ, որ այսօր մենք նախարարությունում ունենք մշակված ծրագիր, որն իրականացնելը դժվար բան չէ: Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կգա իր թիմով և ամեն ինչ նորմալ կլինի», - ասաց նա և նշեց, որ իրենք ինչ որ պատրաստել են, դրանից մեկնարկելն ավելի հեշտ ու ավելի արդյունավետ կլինի, քան թե ժամանակին իրենց համար էր եղել: «Դուք գիտեք՝ հաշվի առնելով, որ իմ հանրապետական լինելը պայմանավորված է իմ կառավարությունում աշխատելով և այն բանով, որ ես հանրապետական ընդունվեցի, որպեսզի կարողանամ օգտակար լինեմ և «պարտիային» և ժողովրդին, ես չեմ կարող այսօր ինչոր ռազմավարական քայլեր, կամ կանխատեսումներ մեկնաբանել, առավելևս, դրանց ընդունման ժամանակ ես չեմ մասնակցել և չգիտեմ այդ հարցերի ամբողջ պալիտրան».-իր ապագա կուսակցական գործունեության մասին ասաց նախարարի պաշտոնակատարը: Ճշտող հարցին՝ այսինքն՝ պարտադրվա՞ծ եք ընդունվել ՀՀԿ, նա ասաց՝ «իհարկե՝ ո՛չ»: Հարիցն՝ այս օրերին մի պահ չի՞ մտածել ՀՀԿ-ի դուրս գալու մասին, նա ասաց. «Ես այնպես կփորձեմ անել, որ իմ կյանքի ցանկացած քայլ պայմանավորված լինի տրամաբանությունով և տրամաբանական շարունակություն ունենա և վերջում պարզ լինի, որ իմ քայլերը ճիշտ էին»: Նա նշեց, որ անտրամաբանական կհամարեր իր՝ ՀՀԿ-ից դուրս գալը, առավելևս, որ «այսօր Հանրապետականը ապրում է ոչ հեշտ «պիրիուդ»: «Դա կլիներ դավաճանություն», - ասաց Լ. Ալթունյանը։

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am