Լուրը, թե Վանաձորում քարեր են շպրտել ու կոտրել Վահրամ Բաղդասարյանի տան ապակին, սուտ է. հայտարարություն

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել։ «Երեկ ամբողջ համացանցը ողողված էր ստահոդ ու անբարո ապատեղեկատվությամբ, թե իբր Վահրամ Բաղդասարյանը, ով ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Լոռու մարզից, ով վաստակել է Լոռու և, հատկապես, Վանաձորի բնակիչների վստահության քվեն իր հեղինակության, հարգանքի ու կատարված աշխատանքի շնորհիվ, գործադուլ հայտարարած «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակցուհիների հասցեին անպարկեշտ է արտահայտվել: Առաջարկում ենք այդ ստոր ապատեղեկատվությունը տարածողներին իրենց մեջ գտնել խորը և հեռու թաքցրած տղամարդկությունը և բարձրաձայնել այդ մասին, այդ դեպքում նրանք մեծահոգաբար կարժանանան ներման, իսկ եթե ոչ, ապա այդ անպարկեշտ արտահայտությունը իրենց, իրենց ընտանիքների և իրենց սատարողների /եթե այդպիսիք կան/ ամենապարզ բնութագիրն է: Վահրամ Բաղդասարյանը պաշտոնապես հայտարարում է, որ երբևէ ոչ մի պարագայում իրեն թույլ չէր տա նման արտահայտություն անել իր համաքաղաքացիների նկատմամբ, որոնցից շատերն իր ազգականներն են և շատերի աշխատանքի տեղավորման համար ինքն անձամբ է միջնորդել «Գլորիայի» ղեկավարությանը կամ, առհասարակ, իգական սեռի որևէ ներայացուցչի նկատմամբ: Նկատենք նաև, որ որևէ տեղ չէր էլ նշվում, թե որտեղ կամ ինչ պայմաններում ու ում ներկայությամբ է Վահրամ Բաղդասարյանն արել այդ արտահայտությունը, քանի որ դա ընդամենը ցնորված երևակայության հորինվածք է: Մենք սա որակում ենք անբարոյականության ամենացածր, նենգ ու ստոր դրսևորում, չի կարելի, ելնելով քաղաքական իրավիճակից, փորձել ստվերել հարգանք ու սեր վայելող մարդու հեղինակությունը: Ինչ-որ ժամանակավոր նպատակների իրագործման համար չի կարելի մարդկանց միջև սերմանել ատելություն, դա առնվազն անպարկեշտություն է: Ինչ վերաբերում է հաջորդ ապատեղեկատվությանը, թե իբր ինչ-որ մարդիկ են հավաքվել Վահրամ Բաղդասարյանի Վանաձորի տան մոտ և քարերով կոտրել ապակին, ապա հայտարարում ենք, որ սա 2-րդ ստահոդ լուրն է, որը ևս, հավանաբար, տարածվել է նույն հեղինակների կողմից: Խորհուրդ ենք տալիս հեքիաթագիրներին զբաղվել ավելի լուրջ գործով, փնտրել ավելի լուրջ հիմքեր Վահրամ Բաղդասարյանի անհերքելի հեղինակությունը պախարակելու համար, որը նա, կրկնում ենք, վաստակել է միայն ու միայն վանաձորցիների, լոռեցիների համար արված իր ազնիվ աշխատանքով, քանի որ նման թյուր ու հիմար հերյուրանքները ոչ միայն ձեզ պատիվ չեն բերում, այլև ի ցույց են դնում ձեր փոքրոգիությունը: Պահանջում ենք դադարեցնել այս ստոր տեղեկատվական «արշավը», այն, ինչ ձեռք է բերվել բարի գործերով, կառուցվել է սիրո, հարգանքի հիման վրա, նման հիմարություններով չի քանդվի: Աստված բոլորիս պահապան», - ասված է հայտարարությունում։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am