Պարզվել է երեկ Երևանում կողաշրջված ГАЗель-ի հետևանքով վարորդների և բոլոր վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Գալստյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մարտի 11-ին, Երևան քաղաքի Սասունցի Դավթի և Մուրացան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Audi-ն վարել է Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 21-ամյա Հարություն Բաբայանը, իսկ ГАЗель մակնիշի ավտոմեքենան՝ Արարատի մարզի Լանջազարդ գյուղի բնակիչ, 66-ամյա Ժորժիկ Բաբախանյանը: Հիվանդանոց են տեղափոխվել ГАЗель-ի վարորդ Ժ. Բաբախանյանը, նրա ուղևորներ՝ 32-ամյա Օնիկ Սանջյանը, 52-ամյա Արմինե Կոստանյանը, 61-ամյա Անահիտ Ավետիսյանը, 24-ամյա Մարիամ Տոնոյանը և 39-ամյա Մարինե Մանուկյանը: Վերջիններս տեղափոխվել են Էրեբունի հիվանդանոց, 3 հոգի նույնպես տեղափոխվել են, սակայն հետազոտվելուց հետո հայտարարել են, որ իրենք առողջական խնդիրներ չունեն ու հրաժարվել են բժշկական օգնությունից: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 11-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Սասունցի Դավիթ և Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել էին Audi մակնիշի 26 ԼՏ 822 համարանիշի և ГАЗель մակնիշի 1808 Տ համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով ГАЗель-ը, որը սպասարկում է թիվ 11 երթուղին` կողաշրջվել էր: Վթարի հետևանքով 9 հոգի տեղափոխվել էին էրեբունի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, իսկ հետո` դեպքի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության էրեբունու բաժնի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը: Դեպքի վայրում հավաքված բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված խաչմերուկում ճիշտ կլինի տեղադրվեն երթևեկությունը կարգավորող լուսակիրներ (светофор), քանի որ գրեթե օրը մեջ նշված խաչմերուկում վթարների պակաս չի լինում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am