Նիկոլ Փաշինյանին ժողովրդի անունից պետք է տալ ժամանակավոր բացարձակ իշխանություն
Նիկոլ Փաշինեանի գրասենյակից տեղեկացրին, որ պատրաստ են քննարկել մեր առաջարկը։ Ամփոփ հետեւեալն է։ Հանրութեան հետ եւ հանրութեան աջակցութեմբ աշխատանքն յաջողուած կարելի է համարել՝ ԹԱՒՇԵԱՅ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆԸ ՅԱՂԹԱՆԱԿԵԼ Է։ Դրանից ելնելով՝ համազգային շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինեանին ժողովրդի անունից պէտք է տալ ժամանակաւոր բացարձակ իշխանութիւն, որի ուժով նա՝ 1. Հրապարակաւ չեղեալ է յայտարարւում Սերժ Սարգսեանին եւ հանրապետականներին իշխանութեան բերելու համար ստեղծուած սահմանադրութիւնը եւ նրա հիման վրայ ձեւաւորուած հաստատութիւնները՝ ներառեալ ԱԺ-ն։ 2. Հայաստանը վերադառնում է մինչ այդ գործած սահմանադրութեանը։ 3. Ժողովրդի հաւանութեամբ ստեղծւում է ժամանակաւոր՝ 40- օրեայ կառավարութիւն (ԺԿ), որը մինչ ՀՀ նախագահի ընտրութիւնը գլխաւորում է Ն Փ-ն 4. ԺԿ-ի կազմում ընդգրկւում են այս պահի այն նախարարների պաշտօնակատարները, ովքեր կամաւորապէս 12 ժամուայ ընթացքում կը միանան համաժողովրդական շարժմանը։ 5. ԺԿ-ն ղեկավարում է Հայաստանի ընթացիկ հանրային կենսագործունէութիւնը, ստեղծում է Սահմանադրական բարեփոխումների յանձնաժողով եւ կազմակերպում է նախագահի եւ ԱԺ արդար ընտրութիւնները։ 6. ԺԿ նստավայր է ազդարարւում Բաղրամեան 26-ը։ Պատրաստ ենք ներկայացնել նաեւ մնացեալ մանրամասները»։ Պարույր Հայրիկյան
