Երբ կվճարվեն աշխատավարձերը եւ թոշակները
ՀՀ Ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ ասված է, որ աշխատավարձերի եւ թոշակների ուշացման հետ կապված անհանգստությունները անհիմն են, եւ ամեն ինչ արվում է, որպեսզի դրանք բնակչությանը վճարվեն ժամանակին: «Սիրելի՛ հայրենակիցներ, Հաշվի առնելով վերջին օրերի ներքաղաքական իրադարձությունները և բնակչության շրջանում որոշ անհանգստությունները՝ կապված թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ, ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ նման մտահոգություններն անհիմն են: Լինելով պետական ֆինանսների կառավարման պատասխանատու կառույց` նախարարությունը վստահեցնում է, որ իրավիճակն ամբողջությամբ հսկողության տակ է, ռիսկերը՝ կառավարելի: Արվում է հնարավորը, որպեսզի թոշակները, աշխատավարձերն ու նմանատիպ բյուջետային այլ ծախսերը բնակչությանը վճարվեն հաստատված ժամանակացույցին համապատասխան», - ասված է տարածած հաղորդագրության մեջ:
