«Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկած ՀՀԿ-ական պատգամավորներից 10-ը դասախոսում են տարբեր համալսարաններում». Դավիթ Պետրոսյան
Հարգելի ուսանողներ, Ս.թ. մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկած ՀՀԿ-ական պատգամավորներից 10-ը դասախոսում են տարբեր համալսարաններում: Կոչ ենք անում առաջիկա օրերին նախաձեռնել հանդիպում նրանց հետ և իրազեկել երկրում տիրող իրավիճակի մասին՝ հորդորելով համագործակցել ժողովրդական շարժման հետ: ՀՀԿ-ն Հայաստանում իշխանություն այլևս չունի, սակայն ՀՀԿ-ական պատգամավորները առանձին-առանձին դեռ հնարավորություն փրկելու իրենց արժանապատվությունը: Բուհերում դասավանդող պատգամավորներն են. 1. Մարգարիտ Եսայան - Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան 2. Շիրակ Թորոսյան - ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոն 3. Գևորգ Կոստանյան - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ 4. Միհրան Հակոբյան - ԵՊՀ միջազգային հարաբերությունների և արևելագիտության ֆակուլտետ 5. Խոսրով Հարությունյան - ՀՀ պետական կառավարման ակադեմիա 6. Արփինե Հովհաննիսյան - Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոն 7. Ռուստամ Մախմուդյան - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ 8. Ռուզաննա Մուրադյան - Երևանի պետական համալսարան, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան 9. Կորյուն Նահապետյան - Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոն, Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավունքի ամբիոն 10. Էդուարդ Շարմազանով - ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոն Դավիթ Պետրոսյանի գրառումը
