Ողբերգական դեպք Գյումրիում. բժշկի ընտանիքում նորածին է մահացել, որի ծնվելուն սպասել էին 10 տարի

Այսօր՝ մարտի 12-ին, Գյումրիում նորածին է մահացել: Նա ծնողների առաջնեկն էր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծնողներն արդեն նրա համար անուն էին որոշել, բայց այդպես էլ չեն հասցրել դնել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում մահացած նորածնի հայրը՝ Հակոբ Պետրոսյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է, պատմեց, որ իր կինը՝ 28-ամյա Լիաննա Դարփինյանը, շատ հանգիստ հղիություն է տարել: Նրան մարտի 10-ին տեղափոխել են Գյումրու ծննդատուն և սկզբում որոշված է եղել, որ ծնունդը պետք է Կեսարյան հատման միջոցով իրականացվեր: Մարտի 10-ի լույս 11-ի գիշերը Կեսարյան հատման միջոցով երեխան շատ առողջ լույս աշխարհ է եկել: Բժիշկները ծնողներին ասել են, որ ամեն բան կարգին է եւ առավոտյան նորածնին կտանեն մոր մոտ: Սակայն առավոտյան հայտնել են, որ երեխայի վիճակը լավ չէ եւ պետք է տեղափոխեն Ավստրիական մանկական հիվանդանոց: «Այնտեղ ասացին, որ իրենք ապարատ չունեն եւ առաջարկեցին գնալ, բժշկին խնդրել, որ իրենց երեխային էլ ապարատին միացնեն: Գնացի, ասացին, որ երեք ապարատ ունեն եւ երեքին էլ երեխաներ են միացված: Ասացին, որ մեկինը հանեմ ձեր համար: Ակնարկեցին, որ ծայրահեղ դեպքում կդիմեն միայն այդ քայլին: Ի դեպ, այնտեղ զարմացան, ասացին՝ այս ո՞վ է երեխայի թոքերից սեղմել, լխկել:Եվ ավելի ուշ հայտնեցին, որ երեխան մահացել է: Որերորդ դեպքն է արդեն Հայաստանի ծննդատներում նմանօրինակ դեպքեր են գրանցվում: Ինչո՞ւ մեղավորները չեն պատժվում, որ նման դեպքեր չկրկնվեն: Զանգում են տնօրենին, տանը քնած է, վարչության պետը տեղյակ չի, որ մահ է գրանցվել, միլպետը՝ նույնպես: Ի՞նչ վիճակ է: Ես գնացի ոստիկանությունում հայտարարություն տվեցի, որ գործը քննեն եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկեն, և քննությունը պարտավոր է պարզել՝ խնդիրը ծննդաբերական է՞, թե՞ հետծննդաբերական»,- ավելացրեց մահացածի հայրը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նորածնի հայրը առաջին ամուսնությունից 10 տարի երեխա չի ունեցել: Երկրորդ անգամ է ամուսնացել եւ նորածինը նրանց երկար սպասված առաջնեկն էր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am