Գեոպոլիտիկ դավադրություններ. հայկական հեղափոխությունը միջազգային մամուլի ուշադրության կիզակետում

Նիկոլ Փաշինյանը՝ շաբաթվա մարդ Միջազգային ամենահեղինակավոր պարբերականները շարունակում են ուշի-ուշով հետևել հայաստանյան իրադարձություններին, նույնիսկ օրական մի քանի ռեպորտաժներ ներկայացնելով Հայաստանի վերաբերյալ: Միջազգային խոշոր լրատվամիջոցներ ներկայացնող ավելի քան 100 լրագրողներ են հավատարմագրվել Հայաստանի արտգործնախարարությունում այսօր ԱԺ-ում կայանալիք վարչապետի ընտրությունը լուսաբանելու համար, իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Euromag ամսագիրը Նիկոլ Փաշինյանին ճանաչել է շաբաթվա մարդ: «Նիկոլ Փաշինյանը հասավ նրան, որ նախկին նախագահ և վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Նա կարողացավ տասնյակ հազարավոր մարդկանց փողոց հանել, որոնք հասան իշխանությունների կողմից իրենց հանդեպ հարգանքին: Պայքարը, սակայն, ավարտված չէ»,- գրում է Euromag:-ը Պարբերականի փաստմամբ` շաբաթվա կարևորագույն իրադարձություններից մեկը դարձավ Հայաստանում թավշյա հեղափոխությունը, որի ժամանակ փողոց դուրս եկած մարդիկ կարողացան առանց որևէ կրակոցի հասնել վարչապետի հրաժարականին: Պարբերականը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանը նախագահել է 2008-ից, իր նախագահության տարիներին փոխել երկրի Սահմանադրությունը՝ հօգուտ վարչապետի լծակների հզորացման, ապա նոր առաջադրվել վարչապետի պաշտոնում: Նշվում է նաև, որ նման հզոր ցույցեր եղել են 1980-ականներին` ի պաշտպանություն ինքնորոշված Արցախի: «Ունենք քաղաքացիական հասարակություն, իսկ Սերժ Սարգսյանը խիզախություն ցուցաբերեց» Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել BBC-ին, որտեղ անդրադարձել է երկրում տեղի ունեցող իրադարձություններին: «Սերժ Սարգսյանը խիզախություն ցուցաբերեց, լսեց մարդկանց և հրաժարական տվեց՝ ցույց տալով, որ այս երկիրը կարող է գնալ դեպի ժողովրդական և ազատ ուղի»,- ասել է նա: «Երևանի փողոցներում մեծ ցույցեր են տեղի ունենում, հավանաբար տեսել եք: Դա մի քանի տարիների ընթացքում հավաքված և լուծում չստացած խնդիրների արդյունքն է՝ լինի կոռուպցիա, լինի սոցիալական անարդարություն: Երիտասարդները, չնայած, որ տաղանդավոր են և լավ կրթություն ունեն, չեն տեսնում իրենց պայծառ ապագան: Շատ, շատ գործոններ կան և ամենահավանականը կառավարության և մարդկանց միջև երկխոսության բացակայությունն է: Այսպիսով՝ նախագահը, այն մարդն է, որը բոլորին պետք է առաջնորդի դեպի ճգնաժամի սահմանադրական լուծումը: Եվ ես ուրախ եմ և հպարտ, որ մենք այստեղ մի քանի հաջողություններ ենք գրանցել: Ինչպես գիտեք, մեծ ցույցեր են եղել, բայց նախկին նախագահ և վարչապետ Սերժ Սարգսյանը, լսելով, թե մարդիկ ինչ են ասում, հրաժարական տվեց ապրիլի 23-ին: Ես կցանկանայի երախտագիտություն հայտնել Սերժ Սարգսյանին այս խիզախ քայլի համար: Որովհետև ուրիշ երկրներում, ուրիշ ժամանակ նախագահները մինչև վերջ պայքարում էին իրենց քաղաքական կարիերայի համար: Սերժ Սարգսյանը խիզախություն ցուցաբերեց, լսեց մարդկանց և հրաժարական տվեց՝ ցույց տալով, որ այս երկիրը կարող է գնալ դեպի ժողովրդական և ազատ ուղի»,- ասել է Սարգսյանը: Հարցին, թե ընդդիմության առաջնորդը ասում է, որ թավշյա հեղափոխություն է տեղի ունենում, համաձա՞յն եք, Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Ես չեմ ուզում գեղեցիկ կարգախոսներ ասել՝ սա թավշյա, վարդերի կամ մանուշակագույն հեղափոխություն է, թե ոչ: Ինձ համար կարևոր է, որ Հայաստանը ցույց տվեց, որ ունի քաղաքացիական հասարակություն և մարդիկ համարձակ և հպարտ են իրենց կարծիքը արտահայտել»: «Պատրաստվում ենք ՀՀ-ԵՄ պայմանագիրը կյանքի կոչել» Հայաստանում ծավալված ընդդիմադիր շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը BBC-ին տված հարցազրույցում խոսել է Արևմուտքի և Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների, Արցախի հիմնահարցի, Հայաստանի կառավարման կարգի մասին և մի շարք այլ թեմաներով: Խոսելով Երևան ժամանած ռուս պատգամավորների հետ հանդիպման մասին Փաշինյանը նշել է, որ ընդհանրապես կարծում է, որ աշխարհաքաղաքական ռևերսները շատ վտանգավոր են ցանկացած երկրի համար: «Մենք պատրաստվում ենք հետևել բոլոր միջազգային պարտավորություններին, որոնք Հայաստանն այժմ ունի և՛ ԵվրԱզԷՍ-ի, և՛ ՀԱՊԿ-ի մասով, բայց դա չի նշանակում, որ մենք կարծում ենք, թե այդտեղ ոչ մի խնդիր չկա քննարկելու և լուծելու: Մենք պատրաստվում ենք բոլոր այդ հարցերը քննարկել մեր ռուս գործընկերների հետ և վստահ ենք, որ այդ բոլոր հարցերում մենք միասնական կարծիքի կգանք: Եվրամիության հետ հարաբերությունների առումով մենք ունենք ստորագրված և վավերացված պայմանագիր, և մենք պատրաստվում ենք այդ պայմանագիրը ևս կյանքի կոչել: Ես չեմ կարծում, որ Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ կարող է ինչ-որ առումով սպառնալ երկրի անվտանգությանը: Մենք պատրաստվում ենք բարելավել և խորացնել հարաբերությունները և՛ Ռուսաստանի, և՛ եվրասիական գործընկերների, և՛ ՀԱՊԿ գործընկերների, և՛ Եվրոպական միության, և՛ Միացյալ Նահանգների, և՛ Իրանի, և՛ Վրաստանի, և՛ ընդհանրապես, բոլոր գործընկերների հետ, բայց մենք դա պատկերացնում ենք այսպես. չպետք է մեկը տեղի ունենա մյուսի հաշվին»: Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին Սա խնդիր է, որը մշտապես քննարկվել և քննարկվում է, Փաշինյանը հույս ունի, որ այդ հարցով էլ լավ և արդյունավետ երկխոսություն կունենա ռուս գործընկերների հետ, քանի որ Ռուսաստանում նույնպես հասկանում են այդ հարցի ողջ լրջությունը, և նրանք էլ, կարծում եմ, պատրաստ են այդ հարցով երկխոսության: Խոսելով Հայաստանի՝ Ռուսաստանից կախվածության մասին, Փաշինյանը նշում է, թե կարծում է, որ Հայաստանն անկախ երկիր է, Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, այդ թվում տնտեսական գործերին, և Հայաստանի տնտեսության զարգացման հարցը պետք է լուծենք մենք: «Համոզված եմ, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ որևէ այլ երկիր չի խոչընդոտում Հայաստանի տնտեսական զարգացմանը: Դա մեր գործն է: Եթե մենք խնդիրներ ունենք այդ ոլորտում, այդ խնդիրները մենք ինքներս ենք ստեղծել, ոչ այլ մեկը: Շատերն այսօր արևմտյան մամուլում ինձ ներկայացնում են որպես արևմտամետ քաղաքական գործիչ: Ես բազմիցս ասել եմ՝ ես ո՛չ արևմտամետ եմ, ո՛չ ռուսամետ, ո՛չ էլ ամերիկամետ. ես հայամետ քաղաքական գործիչ եմ, և դա իմ դիրքորոշման իրական գնահատականն է: Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, այո՛, ես դեմ էի Հայաստանի անդամակցությանը, բայց Հայաստանն այժմ ԵվրԱզԷՍ անդամ է, և դա փաստ է: Եվ ցանկացած քաղաքական գործիչ պետք է հաշվի նստի այդ փաստի հետ: Ես միշտ ասել եմ, որ կտրուկ շարժումներ աշխարհաքաղաքականության, արտաքին քաղաքականության ոլորտում շատ և շատ անբարենպաստ են՝ հատկապես հաշվի առնելով միջազգային և տարածաշրջանային դրությունը»: Խոսելով ռուս պատգամավորների հետ հանդիպման տպավորությունների մասին, Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանը երբեք չի միջամտել և չի միջամտի Հայաստանի ներքին գործերին: Աշխարհաքաղաքական դավադրություն չկա «Ես ասում եմ, որ ռևերս չի լինի: Այս գործընթացում չկա որևէ աշխարհաքաղաքական դավադրություն և ոչ մի աշխարհաքաղաքական համատեքստ: Այս գործընթացը, մեր շարժումը մաքուր ներհայկական գործընթաց է, այստեղ խառնված չէ որևէ արտաքին ուժ, և դա ես բոլորին երաշխավորում եմ: Եվ դա պարզապես ակնհայտ է, դա չնկատել պարզապես անհնար է», վստահեցրել է Ն. Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ շփվել է Հայաստանում և՛ Եվրամիության դեսպանների, և՛ Միացյալ Նահանգների դեսպանի հետ, և նրանց հետ կառուցողական երկխոսություն եմ ունեցել: «Նրանց դիրքորոշումը նույնն է, ինչ Ռուսաստանինը. ոչ մեկ չի միջամտում Հայաստանի ներքին գործերին»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 129 անգամ
Լրահոս
Գործող ռեժիմը թիրախավորում է համազգային խնդիրներով զբաղվող գործիչներին․ Տիգրան Աբրահամյան Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան․ պաշտպանական խումբ Գայի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենա․ տուժածները հոսպիտալացվել են Թաղապետն ու ստվերային թաղապետը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ինչու է ՔՊ-ն «դիվոտել» «Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում. Փաշինյանն ուլտիմատում է դրել՝ պարտվողները չեն ներվելու «Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է. հույս ուներ, որ Փաշինյանն ավելի ազդեցիկ պաշտոն կառաջարկի Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Իրավապահ համակարգում նոր փոփոխություններ․ քննարկվում է նաև ՔԿԾ պետի հեռացումը․ «Ժողովուրդ» Հովիկ Աբրահամյանի որդու գործով նոր հարցաքննություն է եղել. ում են հրավիրել. «Ժողովուրդ» Կոտայքի մարզպետի թեկնածու չկա. ինչ գործընթացներ կան․ «Ժողովուրդ» 57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am