ՀՀԿ-ն քիչ անց կկայացնի պատմական որոշումը

Ազգային ժողովում վարչապետի ընտրության հատուկ նիստը «կոտորածն անգութն» է հիշեցնում։ Բարիկադների մի կողմում ՀՀԿ-ականներն են, որոնք ճիգեր չեն խնայում Նիկոլ Փաշինյանին սեւացնելու եւ անվանարկելու ուղղությամբ, մյուս կողմում Նիկոլ Փաշինյանն է, որն ի տարբերություն ՀՀԿ-ի հետ երեկ ունեցած հանդիպման, այսօր բավական ագրեսիվ է դարձել ու աջուձախ բոլորին իրենց տեղն է ցույց տալիս։ ՀՀԿ-ն ասպարեզ է հանել բոլոր գործիքները՝ հրձիգներից, մինչև ծանր հրետանի, կիրառում է բոլոր մեթոդները՝ ճշգրիտ լուրերով եւ ապատեղեկատվություններով սեւացնելով վարչապետի թեկնածուին։ Հանուն արդարության նշենք, որ Նիկոլ Փաշինյանի ծրագրային ելույթը բավական թույլ էր, երեւում էր, որ Սերժ Սարգսյանի պես նա չէր պատրաստվել, ոլորտային անդրադարձներ տեղի չունեցավ։ Փաշինյանին հարցեր տալու համար հերթագրվեց 26 պատգամավոր, մեծ մասը ՀՀԿ-ից, սակայն պատգամավորներից շատերի հարցերը ցույց են տալիս, թե որքան են ՀՀԿ-ականները կտրված իրականությունից։ ՀՀԿ պատգամավոր Արման Սաղաթելյանը Փաշինյանին հիշեցրեց այս օրերին սոցցանցերում տարածված իր նախկին «հոդվածներից» մեկը՝ ԼՂ հարցի կարգավորման մասին. «Ես չեմ ընդունում այն տեսակետը, որ լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ չվերադարձնենք տարածքները»: Փաշինյանը արձագանքեց, որ արդեն 5 տարի է, սոցցանցերում իր նկարով այդ հատվածը տարածվում է, մինչդեռ ինքը «Հայկական ժամանակի» այդ օրվա թերթը լուսապատճենել է ու վստահեցրել, որ նման հոդված գոյություն չունի. «Եկել եք ԱԺ-ում զբաղված եք դեզինֆորմացիայի տարածմամբ: Դուք եւ ձեր թիմը կարող է որոշակի կապ ունենալ դեզինֆորմացիաների տարածման մեջ: Եթե իմ գործունեությունը կարող է մեկը ներկայացնել՝ որպես ազգային եւ պետական շահերին հակասող, այդ մեկին լուրջ հիասթափություն է սպասվում: Կոչ եմ անում դադարեցնել դեզինֆորմացիաների տարածումը»: Նա ասաց, որ ՀՀԿ որոշ շրջանակներ իրեն վերագրում են ԼՂՀ հարցի հետ կապված սուտ հայտարարություններ, հատուկ ալգորիթմերով դա տարածում են ԼՂՀ բնակիչ հանդիսացող օգտատերերի շրջանակներում եւ դա արվում է ազգային զարթոնքը կասեցնելու եւ թշնամանք հարուցելու համար: Փաշինյանն ասաց, որ ինքն էլ ջոկատ է հավաքել, մարտական հերթապահություն է արել. «Քնել եմ վրաններում, փորել եմ խրամատներ եւ ավտոմատով պաշտպանել եմ իմ հայրենիքի՝ ՀՀ եւ ԼՂՀ անվտանգությունը: Եվ եթե որեւէ մեկը կփորձի իմ գործունեությունը այլ լույսի ներքո ներկայացնել, ինքը կներկայանա բոլորովին այլ լույսի ներքո»: ՀՀԿ պատգմավոր Կարեն Ավագյանն էլ Փաշինյանին մեղադրեց բարոյական տաբուները ոտնահարելու եւ Հայաստանի միջազգային վարկը վնասելու մեջ։ Ավագյանը հարցրեց՝ ապրիլի 21-25-ը արտերկրում ձեր որոշ կողմնակիցներ դեսպանատների առջեւ ցույցեր են իրականացրել, որոշ դեպքերում ներխուժումով, որը արժանացել է ոստիկանների խոչընդոտմանը: Նա կարծում է՝ ակնհայտ է, որ այս ամենը մեծապես հարվածել է մեր բոլորիս պետության հեղինակությանը, արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները պետությունն են ներկայացնում, ոչ թե իշխանություններին: Նա նաեւ հարցրեց՝ դուք պատրաստ էիք անգամ համազգային սգո օրը Ծիծեռնակաբերդը ձեր քաղաքական նպատակների համար օգտագործել՝ ըստ մամուլի հրապարակումների: Փաշինյանը պատասխանեց, որ ըստ նախատեսված պլանի, ապրիլի 24-ին պետք է ինքը լիներ կալանավայրում, ապրիլի 23-ին են իրեն ազատ արձակել, իսկ 24-ին իրականացրել է ոչ քաղաքական բնույթի ավանդական երթ։ Կարինե Աճեմյանն էլ Նիկոլ Փաշինյանին կերցրեց, որ մեղմորեն արդեն պաշտպանում է ՀՀԿ-ի արտաքին քաղաքական գիծը ու հարցրեց՝ արդյոք սա չի՞ ենթադրում, որ երբ իշխանության գա, ներքին քաղաքականության, տնտեսական հարցերում այս պաթոսից վերանալով նորից չի փոխի 180 աստիճանով իր դիրքորոշումները: Նա նաեւ հարցրեց՝ «Իշխանությունների հանդուրժողականության շնորհիվ չի՞, որ ստեղծվել է այս բարենպաստ միջավայրը՝ քաղհասարակություն, ազատ մամուլ, ժողովրդավարություն, որտեղ դուք կարողացաք որոշակի հաջողություն գրանցել»: Փաշինյանը պատասխանեց, որ ԵԱՏՄ-ի անդամակցումը արդեն իրողություն է եւ այդ իրողության հետ ցանկացած իշխանություն պետք է հաշվի նստի, անթույլատրելի են հիմա կտրուկ շրջադարձները: Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, նա ասաց. «Այն, ինչ ունի ՀՀ քաղաքացին, ունի բացառապես իր շնորհիվ, որովհետեւ անկախությունից ի վեր քաղաքացիական ակտիվիստները այն տարածքը, որն այսօր ունեն, սանտիմետր առ սանտիմետր, միլիմետր առ միլիմետր ազատագրել են ապօրինության եւ բեսպրեդելի շրջանակներից: Այդ ընթացքում զոհվել են ՀՀ տասնյակ քաղաքացիներ, բանտերում են հայտնվել հարյուրավոր քաղաքացիներ, եւ թող որեւէ ՀՀԿ-ական չակնկալի, որ պիտի շնորհակալություն հայտնենք, որ մեզ «պադյեզդներում» չեք գնդակահարել, որ մեզ բանտերում չեք թունավորել: Որեւէ մեկը թող չակնկալի, որ մենք մեր հաղթանակների եւ սկզբունքների համար պիտի շնորհակալություն հայտնի որեւէ մեկին, այդ ամենը մենք նվաճել ենք սեփական քրտինքի, տառապանքների շնորհիվ, մեր ընտանիքին, երեխաներին զրկանքների ենթարկելու հաշվին»: Նախկին ուսուցչուհի Ռուզաննա Մուրադյանն էլ պարսավեց, թե անչափահասների են դուրս բերել պայքարի, սակայն ի պատասխան Փաշինյանը հիշեցրեց այն դպրոցականներին, որոնք տարիներ առաջ ՀՀԿ քարոզարշավին այրվածքներ ստացան Կարեն Ավագյանի փուչիկների պատճառով։ Ինչեւէ, մինչ այս պահը ՀՀԿ-ում անորոշություն է, դեռ չգիտեն ինչպես են քվեարկելու, 16,30 խմբակցության նիստ է հրավիրվելու եւ կայացնելու պատմական որոշումը։ Անի Սահակյան

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am