«Թող որևէ հանրապետական չակնկալի, որ մենք պետք է շնորհակալություն հայտնենք, որ մեզ պադիեզդներում չեք գնդակահարել, բանտերում չեք թունավորել». Նիկոլ Փաշինյան

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը նկատեց, որ ստացվում է, որ նա պաշտպանում է իշխանության կողմից վարած արտաքին քաղաքականությունը: Նա նշեց, թե երբ վարչապետ ընտրվի, Փաշինյանը պաշտպանելու է այն, ինչ նախկինում մերժել է: Ըստ նրա՝ կայացած քաղաքացական հասարակության, ազատ մամուլի և մյուս ժողովրդավարական կառույցների շնորհիվ է Փաշինյանը հաջողություն ունեցել: Աժ-ում շարունակվում է պատգամավորների ու Նիկոլ Փաշինյանի միջև հարցուպատասխանը: Վարչապետի թեկնածուն՝ արձագանքելով ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանին, ասաց. «Էն, ինչ ՀՀ-ում ունի քաղաքացին, ունի բացառապես իր շնորհիվ: Անկախությունից ի վեր, էն տարածքը, որ ունենք, սանտիմետր առ սանտիմետր ազատագրել ենք ապօրինության ու բեսպրեդելի ճիրաններից: Զոհվել են ՀՀ տասնյակ քաղաքացիներ, բանտերում են հայտնվել ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ ու թող որևէ ՀՀԿ-ան չակնկալի, որ մենք պետք է շնորհակալություն հայտնենք, որ մեզ պադիեզդներում չեք գնդակահարել, բանտերում չեք թունավորել: Որևէ մեկը չակնկալի, որ մեր հաղթանակների ու սկզբունքներիի համար պետք է շնորհակալություն հայտնենք որևէ մեկին, այդ ամենը նվաճել ենք քրտինքի, տառապանքների գնով»: Կարինե Աճեմյանը հարցրեց, թե  համոզվա՞ծ է, որ այս բեռը կարող է տանել, հատկապես, որ նրա հայրն էլ չի տեսնում Փաշինյանին որպես վարչապետ: Փաշինյանը նշեց, որ ինքը որևէ գործ չի սկսում, եթե համոզված չի լինում, որ այդ գործը տանելու է մինչև վերջ:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am