«Եթե ՀՀԿ-ն այսօր շարունակի երկրի առուծախը, այդ կուսակցությունը նզովյալ կդառնա». Նարինե Դիլբարյան
ՀՀԿ-Նիկոլ Փաշինյան վարչապետի թեկնածու հարց ու պատասխանից մի եղկելի մրուր իջավ՝ որքան մեր անկախ պետականությունը իր ստորին բնազդներին ստորադասող, Նժդեհին ուրացող կա այս ԱԺ֊ում։ Գրեթե բոլոր հարցերի մեջ Պուտինյան Ռուսաստանին մեր դեմ դուրս բերելու և մեր ինքնությունը ժխտելու բացահայտ միտում կար։ Միթե խորհրդարանից դուրս հանրապետականներ չկան այդ պատգամավոր կոչվածների հետկանչ կազմակերպեն։ Եթե նրանք այսօր շարունակեն երկրի առուծախը, այդ կուսակցությունը նզովյալ կդառնա։ Իսկ ազատ ժողովուրդը կհաղթի։ Բազմաթիվ խնդիրների ներքո կքած Պուտինյան Ռուսաստանը չի պաշտպանի իրենց։ Ռուսաստանին նոր թշնամիներ պետք չեն։ Միթե ՀՀԿ խմբակցության մեծամասնությունն այդքան հեռու է իրենց առաջնորդի մաղթած տրամաբանությունից։ 53 ձայն պիտի գտնվի....
