Ավագ դպրոցն ու մագիստրատուրան չեն ինքնահաստատվել. նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Ծաղկաձորում մեկնարկած հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի կարիքների գնահատման հետազոտության քննարկմանը նվիրված աշխատաժողովին, որը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ “Կրթական ծրագրերի կենտրոն” ԾԻԳ-ը` “Կրթության բարելավում” վարկային ծրագրի շրջանակում:

Բացման խոսքում  նախարար Լևոն Մկրտչյանը շեշտել է, որ կրթության ոլորտում ցանկացած հետազոտություն պետք է նպաստի համակարգում որակական փոփոխությունների ապահովմանը: “Կրթական համակարգի բարեփոխումները, որոնք սկսվել են  անկախության 10-րդ տարվանից և շարունակվում են առ այսօր, երկու կարևոր նպատակի են միտված՝ որակի և համապատասխանության ապահովմանը: Սա նշանակում է նախ, որ մեր կրթական համակարգն  իր ձևով պետք է համապատասխանի եվրոպական և առաջադեմ միջազգային կրթական չափանիշներին՝ ընդունելի և ընթեռնելի լինի միջազգային կրթական  ընդհանուր համակարգի մեջ: Երկրորդ, որն առավել կարևոր բաղաղրիչ է, կրթության որակի խնդիրն է: Այսինքն, եթե մենք ձևը ներմուծում ենք՝ դրա մեջ չդնելով որակ,  մեր աշխատանքը կորցնում է իր հիմնական նպատակը:

Որակի և համապատասխանության հավասարակշռության  խնդիրը  մեր հիմնական ուղենիշն է լինելու: Այն փուլում, երբ մենք ներմուծում էինք համակարգեր, որոնք նորամուծություն էին մեզ համար՝ սկսած դասագրքերից,  տեխնիկական ապահովման բաղադրիչներից և կրթական չափորոշիչներից,  ձևը դարձավ գերակա: Մենք Հայաստանի Հանրապետությունում չունեին համապատասխան փորձ, անկախ  պետության  կրթական կարիքներին բնորոշ օրենսդրություն, որը փորձեցինք ստանալ խորհրդային և միջազգային օրենսդրության միախառնմամբ, սրան գումարած նաև վատ էր դպրոցների տեխնիկական վիճակը, քիչ էր ֆինանսավորումը: Այս տարիների ընթացքում փորձել ենք այս հարցերին լուծում գտնել, բայց նաև նշված գործոններով պայմանավորված՝ սկզբնական փուլում մենք ունեցանք բովանդակային կորուստներ: Բայց հիմա մենք արդեն հասել ենք մի փուլի, երբ  բարեփոխումների կառուցվածքը՝ հիմնական կմախքը, արդեն կա, ու եթե չկարողանաք դրա մեջ լուրջ բովանդակություն դնել, մենք կարող ենք կորցնել կրթական ազգային համակարգը”,-իր խոսքում նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ կրթական բարեփոխումների ու որակի խնդիրը պետք է դիտարկել ամբողջական շղթայի մեջ:

“Կրթական ընդհանուր շղթայի մեջ երկու կարևոր օղակ այսօր չի կարողանում ինքնահաստատվել և կյանք մտնել՝ դրանցից առաջինը հանրակրթության ոլորտում ավագ դպրոցն է և բարձրագույն կրթության ոլորտում՝ մագիստրատուրան”,-ընդգծել է Լևոն Մկրտչյանը: Նախարարի խոսքով՝ ավագ դպրոցներն իրենց բովանդակությամբ պետք է դառնային գերազանցության կենտրոններ, որտեղ աշակերտը կստանար նախամասնագիտական հստակ կողմնորոշում. գաղափար, որն այսօր առաջարկվում է Արարատյան բակալավրիատի ծրագրով: “Գերազանցության գաղափարը, որը դրված էր ավագ դպրոցի ստեղծման հիմքում, չի իրագործվել և այն բերել է կրթական համակարգի ընդհանուր շղթայի խաթարման, որից և այսօր առկա է հանրային դժգոհություն: Երկրորդ կարևոր բացթողումը կրթական ընդհանուր շղթայում մագիստրատուրան է: Մենք խնդիր ունենք մագիստրոսական կրթության տեղը հստակեցնել նախ աշխատաշուկայում, ապա նաև կրթական բովանդակության տեսանկյունից”,-նշել է նախարարը և հավելել, որ կատարված  հետազոտական աշխատանքն անպայման պետք է նպաստի կրթական ընդհանուր շղթայի  ներդաշնակ աշխատանքին: Լևոն Մկրտչյանը համոզմունք է հայտնել, որ ավագ դպրոցի բարեփոխումն այն անկյունաքարն է, որը կարող է կարգավորել կրթության ամբողջական շղթան և ուրվագծել կրթական համակարգի հեռանկարը. “Առանց տեսլականի` կրթական համակարգ  չի լինում: Չկա որպես այդպիսին միջազգային կրթական համակարգի չափանիշ: Կրթական համակարգը միջազգային է դառնում իր ստեղծած արժեքներով. առանց ազգային արժեքների մենք չենք կարող ունենալ միջազգային կրթական համակարգ”,-իր խոսքն ամփոփել է Լ. Մկրտչյանը: Նախարարն արդյունավետ աշխատանք է մաղթել աշխատաժողովի մասնակիցներին և հույս հայտնել, որ կծավալվի մասնագիտական ազնիվ  բանավեճ: Նշենք, որ ԿԳՆ “Կրթական ծրագրերի կենտրոն” ԾԻԳ-ի` “Կրթության բարելավում” վարկային ծրագրի շրջանակում կազմակերպված երկօրյա աշխատաժողովի աշխատանքը շարունակվում է:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am