Եվրոպայի հայկական միությունների ֆորումի կոչը Նիկոլ Փաշինյանին՝ քաղբանտարկյալների մասին

ԵՀՄՖի նախագահության պահանջը քաղբանտարկյալներին շուտափույթ ազատություն պարգևելու շուրջ Երկու ամիս առաջ՝ փետրվարին, ԵՀՄՖն հայտարարել էր, որ սկսում է Հայաստանում քաղբանտարկյալներին ազատություն տալու շուրջ գործընթացները: Այսօր, նկատի ունենալով երկրում ժողովրդավարության հաստաման նոր գործընթացները, ԵՀՄՖի նախագահությունը կասեցնում է այս խնդրի շուրջ միջազգային կազմակերպությունների հետ տարվող աշխատանքները և դիմում է ընդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին կոչով. աշխատել քաղբանտարկյալներին մեկ օր շուտ ազատելու ուղղությամբ: Տարիներ շարունակ բանտում են գտնվում մեծ հայրենասերներ Ժիրայր Սեֆելյանը, Կարո Եղնուկյանը և այլոք, որոնց միակ մեղքը գործող բռնապետական վարչակարգի դեմ հերոսական պայքար մղելն է եղել: Այսօր, երբ մեր երկիրը թոթափում է ատելի վարչակարգի լուծը և փորձում է հաստատել իսկապես ժողովրդական համակարգ, անհրաժեշտ է անմիջապես ազատություն պարգևել մեր հերոսներին: ԵՀՖՆ պատրաստվում է Հայաստան գործուղել և օտար և հայ ներդրողներին, որոնց օգնությամբ հնարավոր է վերածնել երկրի տնտեսությունն ու վերաթողարկել երբեմնի հզոր արտադրությունները, Հայաստանին վերադարձնելով արդյունաբերական մեծ պոտենցիալ ունեցող երկրի իմիջը: Հասկանալի է, որ այս աշխատանքների կատարման գրավականը բաց, ազատ հասարակություն ունենալն է, կոռուպցիայի մակարդակի կտրուկ նվազեցումը և, իհարկե, քաղբանտարկյալների ինստիտուտի վերացումը: Անհնարին է արտասահմանյան ներդրողներ ներգրավել քաղբանտարկյալներ ունեցող երկրում, ինչպես նաև անհնարին է լայն ժողովրդավարություն հաստատել առանց վերոհիշյալ սխալների շտկման: Հակառակ պարագայում ոչ միայն անհնարին է լուրջ ներդրումներ ներգրավելը և տնտեսության հզորացումն ապահովելը, այլև անհնարին է ժողովրդի այսօրվա աննախադեպ բարձր ոգու պահպանումը և երկրի կտրուկ զարգացման գործընթացներն իրականացնելը, որը կբերի շարժման և նրա առաջնորդի նկատմամբ վստահության կտրուկ անկման: ԵՀՄՖի նախագահությունը լիահույս է, որ ժողովրդական շարժման ղեկավար պարոն Փաշինյանը կլծվի մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող այս խնդրի լուծմանը և մենք շատ շուտով մեր կողքին կունենանք անարդարացիորեն ազատազրկված մեր հերոսներին: Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն: 30.04.2018. ԲՐԱՏԻՍԼԱՎԱ

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am