«Մայիսի 1-ը վճռորոշ կարող է դառնալ մեր երկրի ապագայի համար». Նարինե Թուխիկյան

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը, Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն ու Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և բեմադրիչ Ռուբեն Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, խոսեցին Սերժ Սարգսյանի հրաժարականի, սպասվող փոփոխությունների, ինչպես նաև մայիսի 1-ին Ազգային ժողովում կայանալիք ՀՀ վարչապետի ընտրությունների մասին: «Ես առավել քան համոզված եմ, որ մեր երկրում սպասվում են հրաշալի իրադարձություններ, որովհետև մենք ականատես եղանք անհավատալի փոփոխությունների:Անշուշտ, դեռևս ունենք վաղվա օրը՝ մայիսի 1-ը, որ իր ցանկացած հանգուցալուծմամբ վճռորոշ կարող է դառնալ մեր երկրի ապագայի համար, համենայնդեպս, առաջին և երկրորդ փուլերը կարծես թե հաղթահարվել են: Հենց սրանից հետո է, որ սկսվելու է շատ լուրջ աշխատանքային փուլ, որին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է առավելագույս բերել իր նպաստը՝ փոխելու այն խայտառակ իրավիճակը, որում հայտնվել ենք մենք ու մեր երկիրը անցած տարիների ընթացքում»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց  Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

Նարինե Թուխիկյանը նկատում է՝ նախևառաջ պետք է սպասել վաղվա իրադարձությունների զարգացման ընթացքին.
«Ես մեծ հույս ունեմ, որ ԱԺ-ն իրոք ճիշտ որոշում կկայացնի և ժողովրդի թեկնածուին կտա իր քվեն, իսկ դրանից հետո, նորից եմ կրկնում, սպասվում են շատ լուրջ աշխատանքներ: Հայաստանում, ըստ իս, չկա մի ոլորտ, որ ապականված չլինի և որն անհրաժեշտություն չունենա շտկելու, հիմնովին ապամոնտաժելու և նորը կառուցելու, սկսված արդարադատության, առողջապահության, կրթության, մշակույթ, տնտեսություն և մնացյալ այլ ոլորտներից: Սա ասում եմ ոչ թե՝ նախկինը հերքելու, այլ իրապես արձանագրելու, որ պղծված դաշտերը առողջացման կարիք ունեն»: Նարինե Թուխիկյանը վստահ է՝ անցումային կառավարության անդամները շատ լավ գիտեն իրենց քայլերի ալգորիթմը.  

դիտվել է 129 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am