Երեկ՝ ապրիլի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Մանուկ Խ.-ն բարձրացել է Էջմիածին քաղաքի Մայր Տաճարի գմբեթի վրա և փորձ է արել մետաղյա սղոցով գմբեթի վրա տեղադրված մետաղյա խաչը պոկել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ցանկացել է խաչի փոխարեն գմբեթի վրա տեղադրել մետաղյա վարդ, սակայն չի կարողացել իրագործել իր նպատակը, քանի որ նրան նկատել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի աշխատակիցներն ու տեղափոխել ոստիկանություն։
Արդեն տեղում նրա մոտ հայտնաբերվել են մետաղյա սղոցներ, մետաղյա վարդ և պարան, որոնք, ըստ նրա հայտարարության, նա պետք է օգտագործեր գմբեթի վրա խաչը կտրելու և վարդը տեղադրելու ժամանակ։
Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Մանուկ Խ.-ն ազատ է արձակվել։
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը