Ի՞նչ կապ ունի նախարարը «Ինտեր լոտո» ընկերության հետ /տեսանյութ/

ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը երեկ հրավիրված ասուլիսի սկզբում հանգամանորեն  ներկայացրեց  կրթական ոլորտում առկա հիմնական խնդիրները: Նախարարը նշեց, որ խնդիրը երկու հարթության մեջ է` կրթության առաքելությունը, որի մասին մոռանում ենք, և այդ առաքելությունից բխող շղթան: «Կան մի շարք խնդիրներ կրթական ոլորտում, որի պատճառով քաղաքացիների մոտ անբավարարվածության զգացում է առաջանում: Օրինակ` ավագ դպրոցը: Այն պետք է իրականում ծառայեր նրան, որ ավագ դպրոցներում սովորողները մասնագիտական կրթություն ևս ստանային, այնինչ այսօր ավագ դպրոցը չի կատարում իր հիմնական դերը: Այսօր մենք ավագ դպրոցի բեռնաթափում պետք է անենք` այն իմաստով լցնելու և հնարավորություն ստեղծելու նպատակով, որպեսզի դառնա այն ուժը, որը 9-ամյա կրթությունից հետո աշակերտին կօգնի կյանք մտնել»,- ասաց Մկրտչյանը` հավելելով, որ ծնողը և երեխան շահագրգռված չեն ավագ դպրոց հաճախել: Նախարարի  խոսքով` պատճառներից մեկն այն է, որ այնտեղ երեխան մասնագիտական կողմնորոշում չի ստանում: «Ծնողները նախընտրում են, որ իրենց երեխաները երեք առարկա պարապեն և ընդունվեն որևէ տեղ, քանի որ ավագ դպրոցն իր դերը չի կատարում. պետք է բեռնաթափենք, հոսքային բաժանումները ճիշտ պետք է արվեն»,- նշեց  նախարարը` հավելելով, որ այնպես պետք է բեռնաթափել, որ երեխան ոսուցիչների հետ պարապի այն առարկաները, որոնք իրեն պետք են ընդունելության համար: Մկրտչյանի խոսքով` ավագ դպրոցները մարզերում ավելի կայացած են, քան Երևանում: «Մենք պետք է գնանք ավագ դպրոցներ` պարզելու համար, թե ինչ խնդիրներ կան այնտեղ, աշակերտները հաճախո՞ւմ են, թե՞ ոչ: Ամեն օր մեկ անակնկալ այց եմ անելու մայրաքաղաքի կամ մարզային դպրոցներ»: Անդրադառնալով լրագրողի հարցին, թե ՞նչ կապ ունի նախարարը  կամ նրա  ընտանիքը «Ինտեր լոտո» ընկերության հետ  Մկրտչյանը արձագանքեց  «Ես կապ չունեմ»: Դիտարկմանը՝ իսկ Ձեր եղբա՞յրը,  նախարարը ասաց . «Հարցրեք եղբորս... Անձնական բնույթի ցանկացած հարցի պատրաստ եմ պատասխանել: Իմ եղբայրը բիզնեսով է զբաղվում ու իմ հետ որևէ առնչություն չունի և շատերը, ովքեր Երևանում ապրում են ու գիտեն, դրան տեղյակ են»: Աստղիկ Ավագյան Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am