Երևանում 31–ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի

Այսօր՝ ապրիլի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա-ին Արսեն Ղազարյանը Լենինգրադյան փողոցի թիվ 52 հասցեի դիմաց՝ հետիոտնի համար վերգետնյա կամրջի հարևանությամբ, իր վարած Mitsubishi մակնիշի 35 DT 982 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, 36-ամյա Մարգարիտա Նազարյանին և 43-ամյա Ազատ Բադոյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել է փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտներին տեղափոխվել Աստղիկ բժշկական կենտրոն: Դեպք վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները: Դեպքի վայրից Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև վարորդը: Դեպքի մասին երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Շահբազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահանվող տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Ժամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասին Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից Հրդեհ է բռնկվել Նազարբեկյան թաղամասում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է Ավտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ Ռովերսին» Զինծառայող է մահացել Չկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. Գալստանյան Կոմբայնը, որը կիջեցնի հացահատիկի ինքնարժեքը, արժե ավելի քան 40 միլիոն դրամ. Մնացականյան Ի՞նչ ընթացք է ստացել համացանցում տարածված աղջիկների միջև ծեծկռտուքի դեպքը. ՔԿ պարզաբանումը Վրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիների Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո Հրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումը Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամшրտությանը․ Թրամփ «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ) Իսրայելը կարծում է, որ Իրանը թաքցրել է իր հարստացված ուրանի մի մասը․ CNN ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել Պենտագոնում փողերը սպառվnւմ են Իրանի հետ պшտերազմի պատճառով. WP Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը Կողբում 48-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ 2 վիրավոր կա Աշխատանքային կարգապահությունը չպահպանող անձինք կզորակոչվեն բանակ․ Լուկաշենկո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am