Սյուզին ևս բերման ենթարկվեց

Ռուսաստանից եկած քաղաքացիական ակտիվիստ Սյուզի Գևորգյանին երեկ ևս բերման են ենթարկել դատարանի շենքի վրա ձվեր շպրտելու համար: Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում  Գևորգյանը տեղեկացրեց, որ 14:30-ի սահմաններում քաղաքացիական հագուստով ոստիկաններ են իրեն մոտեցել և հրավիրել են ոստիկանություն: «Նրանք չպատճառաբանեցին, թե ինչու համար են ինձ բերման ենթարկում, միայն ասել են, որ պետք է իրենց հետ նստեմ մեքենան: Ոստիկանությունում արդեն պարզ դարձավ, որ ինձ բերման են ենթարկել առավոտյան Վերաքննիչ դատարանի դիմաց տեղի ունեցած ակցիային մասնակցելու համար»,-պատմեց ակտիվիստը: Սյուզի Գևորգյանի խոսքով՝ ոստիկաններից մի քանիսը վիրավորական խոսքեր են ասել ակտիվիստների հասցեին: «Ոստիկաններից մեկը մեզ վիրավորեց` ասելով, որ Գևորգը հանցագործ է, մեր պայքարն էլ անիմաստ և իշխանությունների հասցեին նման բաներ չպետք է ասենք: Ես անկեղծ զայրացած եմ, որովհետև Ռուսաստանից տեղափոխվել եմ իմ երկրում ինձ ազատ զգալու համար»,-նշեց Սյուզի Գևորգյանը: Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 11-ին, Վերաքննիչ դատարանը մերժեց Գևորգ Սաֆարյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ Վերաքննիչ բողոքը` խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու վերաբերյալ: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչները որոշումից հետո՝  ի նշան բողոքի ձվեր  են նետել  դատարանի շենքի վրա: Ոստիկանների և բողոքող քաղաքացիների միջև բախումից հետո ակտիվիստ է բերման ենթարկվել: Աստղիկ Ավագյան

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am