Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ Պետդումայի պատվիրակության հետ
Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն այս պահին հանդիպում է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակության հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: «Այս պահին Ազգային ժողովում ընթանում է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակության և « Ելք» խմբակցության հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում է նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Բաբայանը: Նշենք, որ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց այսօրվա անելիքները.«Ես կոչ եմ անում ուղիղ 12:00-ից իրականացնել քաղաքացիական անհնազանդության խաղաղ, 16.00-ին ապաշրջափակել բոլոր ճանապարհները, որ քաղաքացիները հնարավորություն ունենան հասնել հրապարակ, 17:
