«Մոսկվան փրկել է ղարաբաղյան կլանին՝ Սերժ Սարգսյանի հեռացմամբ». ՌԴ-ում անկեղծ խոստովանում են

ԱՄՆ-ի կողմից, թեև ակտիվ հայտարարություններ էին տարածվում հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, այնուամենայնիվ, բայց դրանք ակնհայտորեն զուսպ էին, թեև պարզ էր, որ Վաշինգտոնը համակրում էր փողոցին: «Առաջիկա օրերը հայ ժողովրդի համար պատմական հնարավորություն են ստեղծում», - իր հայտարարության մեջ նշել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Հարրի Քամյանը: «Կոչ ենք անում բոլոր կողմերին ներգրավվել կառուցողական երկխոսության մեջ՝ Հայաստանի Սահմանադրության օրինական շրջանակներում: Ակնկալում ենք սերտ համագործակցել նոր կառավարության հետ՝ մեր երկու երկրների համատեղ շահերի շուրջ: Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր՝ ողջունում ենք հայ ժողովրդին, որն իր ինքնիշխան ապագան կերտում է ժողովրդավարական և խաղաղ միջոցներով, երկխոսության ճանապարհով»: Միացյալ Նահանգները ողջունում է նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարական տալու որոշումը, նշում է Հարրի Քամյանը: «Մենք ծափահարում ենք թե՛ ոստիկանությանը և թե՛ նրանց, ովքեր օգտվում են խաղաղ ցույցերի իրենց իրավունքից: Բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեցին՝ երաշխավորելով, երկու շաբաթների իրադարձությունների հիմնականում խաղաղ և առանց բռնությունների ընթացքը»: ԱՄՆ-ը շարունակում է կոչ անել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել բռնությունների ցանկացած դրսևորումներից: Հարրի Քամյանն ընդգծում է, որ ԱՄՆ-ում նկատել են Հայաստանի իշխանությունների որոշումը՝ հետաքննել լրագրողների և ցուցարարների դեմ բռնությունների դեպքերը և ակնկալում են, որ այդ դրվագների շուրջ լիարժեք և թափանցիկ հետաքննություն կանցկացվի: «Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ: Հայաստանի այսօրվա նախաձեռնությունը՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդին երկրում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ տեղեկացնելու վերաբերյալ դրական քայլ ենք գնահատում: Հայաստանյան Համագործակցության Ծրագիրը ԵԱՀԿ-ին տալիս է երկրին աջակցելու կարևոր հնարավորություն և Միացյալ Նահանգները պատրաստ է ԵԱՀԿ-ի միջոցով հավելյալ աջակցություն տրամադրել», - ասված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչի հայտարարության մեջ: Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ Ամերիկայի Ձայնին իրենց տեսակետներն են հայտնել Վաշինգտոնի քաղաքական վերլուծաբանները: Վաշինգտոնի Քարնեգի հաստատության վերլուծաբան Փոլ Սթրոնսկին Ամերիկայի Ձայնին տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում ստեղծված իրավիճակին և ներքաղաքական զարգացումներին և նշել. «Զարմացած չեմ, որ Հայաստանում տեղի ունեցան ցույցեր, Հայաստանն այն երկրներից է, ուր առկա են բավականաչափ քաղաքական ազատություններ և քաղաքացիական հասարակություն, որը չի վերահսկվում իշխանության կողմից: Այս զարգացումները դրական են Հայաստանի համար, շատ դրական միտումներ են, հատկապես երիտասարդ սերնդի առաջ գալու փաստը: Հույս ունեմ, որ քաղաքացիական հասարակության և գործող իշխանական մարմինների համագործակցությամբ հնարավոր կլինի ստեղծել նոր իշխանություն, որն ավելի շատ պատասխանատու կլինի իր ժողովրդի համար», - ասել է Սթրոնսկին: Վաշինգտոնի Վիլսոն կենտրոնի վերլուծաբան Յուվալ Վեբերի կարծիքով, բողոքի ցույցերը հետխորհրդային տարածքում ունեն բազմաթիվ նմանություններ: «Նմանատիպ բոլոր դեպքերում առկա են առաջնորդներ, ովքեր ցանկանում են պահպանել իշխանությունը և պատրաստ են փոխել գործող համակարգը իրենց իշխանությունը երկարաձգելու համար: Եվ բոլոր դեպքերում մարդիկ դուրս են գալիս փողոց և պայքարում դրա դեմ: Հայաստանի դեպքում պայքարը ոչ միայն ավարտվեց խաղաղ հանգուցալուծմամբ, այլև գործող վարչապետը ճանաչեց, որ իր ընտրած տարբերակը սխալ էր: Նրա հրաժարականի հայտարարության մեջ նշված է, որ առկա էին մի քանի տարբերակներ, սակայն ինքը չի ընտրում դրանցից ոչ մեկը», - Ամերիկայի Ձայնին հետ զրույցում ասել է Յուվալ Վեբերը: Քաղաքական վերլուծաբան Էմիլ Սանամյանը պատմական որակելով Հայաստանում տեղի ունցող քաղաքական գործընթացները Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում է մատնանշել է նաև առաջիկայում սպասվող մարտահրավերները: «Մարդիկ, ովքեր սատարել են Նիկոլ Փաշինյանի շարժմանը, իհարկե, ցանկանում են նրան տեսնել երկրի նոր ղեկավարի պաշտոնում, բայց պետք է գիտակցել, որ անցումային փուլում բավականին շատ անելիքներ կան՝ այս պահից սկսած մինչև նոր կառավարության ձևավորումը», - նշել է Էմիլ Սանամյանը Վաշինգտոնում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիյանը Հայաստանի ցույցերի վերաբերյալ ապրիլի 23-ի Պետքարտուղարության արած հայտարարությունը դրական է որակել և ընդգծել. «Միացյալ նահանգները, որպես մեր գործընկեր երկիր վերահաստատեց, որ անցած տարիները մեր հարաբերությունների զարգացման տարիներ են եղել և որ հետընթաց չի եղել»: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի քաղաքացիական հասարակության ձևավորման մեջ ԱՄՆ-ի մեծ դերը, ինչպես նաև՝ Հայաստանի նոր քաղաքական ուժերի և կառավարության հետ աշխատելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը: Բայց երեկվանից, երբ պատկեր փոխվեց՝ Մոսկվայի դերն այլևս ակնհայտ էր հայաստանյան իրադարձությունների վրա: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Հայաստանի հակամարտող քաղաքական ուժերին զսպվածություն ցուցաբերել և ճգնաժամը լուծել բանակցությունների ճանապարհով, գրում է Financial Times-ը: BlueBay-ի վերլուծաբան Թիմ Էշը պարբերականին ասել է, որ Պուտինի այդ հայտարարությունը կարելի է մեկնաբանել որպես «Կրեմլը չի հանդուրժի գունավոր հեղափոխություն»: Մինչդեռ մինչ այժմ Մոսկվան հայտարարում էր, որ այդ ցույցերը Հայաստանի ներքին խնդիրն է, և խուսափում էր զուգահեռներ անցկացնել Ուկրաինայի հետ: Իսկ ահա ռուսական մամուլը երեկվանից ավելի կոշտ էր երևանյան փողոցներում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, նախկին զսպվածությունը մնաց պատմության գրկում: Ռուսաստանյան «Վզգլյադ» թերթը «Փաշինյանն ի վիճակի է կործանել Հայաստանը» վերնագրով հարցազրույց է հրապարակել քաղաքագետ Գլեբ Կուզնեցովի հետ: Կուզնեցովը կարծիք է հայտնել, որ Փաշինյանը կամ ցանկանում է գնալ Սաակաշվիլիի ճանապարհով, կամ ուկրաինական մայդանի: Ընդ որում, նա առավել հավանական է համարում երկրորդ սցենարը, քանի որ «այդ մարդը ֆանատիկ է, որը կյանքում ոչ մի բանով չի զբաղվել, բացի նրանից, ինչ ինքը համարում է ճիշտ և ավելի լավ ապագա»: Դրա համար, Կուզնեցովը կարծում է, որ նրան պետք է ոչ թե հումորով վերաբերվել, այլ ընդունել որպես լուրջ սպառնալիք: «Իրավիճակը թեժ է, մարդիկ լարված են, իշխանությունը ցույց է տվել իր թուլությունը: Պետական ինստիտուտները, պարզվեց, ամուր չեն, և բոլորը դա տեսան: Իրադարձությունները կարող են ընթանալ ցանկացած սցենարով, այդ թվում՝ Հայաստանի համար չափազանց բացասական»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ իրավիճակը կարող է սրել Լեռնային Ղարաբաղի հարցը: Կուզնեցովը նշել է, որ բանակը Հայաստանում փաստացի ապահովեց Սերժ Սարգսյանի անարյուն և հանգիստ հեռանալն իշխանությունից: «Պատճառներից մեկը, որ իրադարձություններն ընթացան հենց այդպես, դարձավ այն, որ Սարգսյանն ու նրա եղբայրները ճնշել էին հայկական էլիտայի ղարաբաղյան խմբի իրենց գործընկերներին: Սարգսյանը և նրա շրջապատն առանձնացել էին այդ խմբից և ստեղծել կոռումպացված միջավայր: Անհնար էր դարձել իրականացնել ցանկացած տիպի տնտեսական գործունեություն՝ առանց Սարգսյանի մոտ հարազատների հետ գործընկերություն հաստատելու»,- ասել է նա: Քաղաքագետը նաև կարծում է, որ հեղափոխությունը Հայաստանում կայացել է, որովհետև Հայաստանի բարձր էլիտան մերժել է Սարգսյանի մոտեցումները՝ դրանք համարելով վնասակար և ռիսկային: Ահա, ինչպես ասում են, ռուսներն արդեն բաց խաղաքարտերով են խաղում՝ ամեն ինչ ասելով անկեղծ ու հստակ: Հիմա պարզ է դառնում, թե ինչու էր Մոսկվան հանրահավաքային սկզբնական փուլում զուսպ, իսկ հիմա ավելի քան հստակ: Մոսկվան իրականացրել է Կարեն Կարապետյան օպերացիան և հիմա նրանց համար այլևս ցանկալի չէ հանրահավաքային պայքարի շարունակությունը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am