«Գալիք իշխանությունների նպատակն է սահմանափակել այն ճանապարհը, որով նրանք կգան իշխանության». Հրանտ Միքայելյան (քաղաքագետ) (video)
«ՀՀԿ-ն վերջին 10-12 տարիների ընթացքում այնպիսի քաղաքականություն է վարել, որ գրեթե միացել է պետությանը, այսինքն բոլորին առաջարկվել է կամովին կամ էլ ոչ կամովին մտնել ՀՀԿ-ի կազմի մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը: Քաղաքագետը նշում է, որ այն իշխանությունը, որն առաջիկայում կգա, պետք է այնպես անի, որպեսզի տարանջատի ՀՀԿ-ն պետությունից: hayeli.am-ի հարցին՝ հնարավո՞ր է ՀՀԿ-ն դառնա ուժեղ ընդդիմություն գալիք իշխանության համար, քաղաքագետը պատասխանեց. «Հնրավոր է չէ, քանի որ ՀՀԿ-ի համակիրների թիվն այնքան էլ մեծ չէ: Եթե ընդդիմությունն էլ գա իշխանության, երկար ժամանակ այս կամ այն բացթողումների համար մեղադրելու նախկին իշխանություններին, որը ցույց է տալիս, որ իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ի ռեյտինգը շատ ցածր կլինի»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
