Գագիկ Ծառուկյանը՝ վարչապետի թեկնածու

-Տիկին Տոնոյան, երեկ հայտարարել էիք, որ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդես է գալու հայտարարությամբ: Արդյոք դուք տեղյա՞կ եք՝ ինչ բովանդակություն է ունենալու այդ հայտարարությունը: Նաև կխնդրեի անդրադառնալ Վահե Էնֆիաջյանի երեկ արված այն հայտարարությանը, որ Գագիկ Ծառուկյանը կարող է լինել վարչապետի լավ թեկնածու: -Առաջին հերթին ուզում եմ ասել, որ ես անձամբ տեղյակ չեմ, թե այսօր ինչ հայտարարությամբ է հանդես գալու մեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, բայց առավել քան վստահ եմ, որ այդ հայտարարությունը լինելու է շատ սպասված և տեղեկատվական վակուումում առկա բազմաթիվ հարցեր իրենց պատասխանն են գտնելու: Իսկ ինչ վերաբերում է Վահե Էնֆիաջյանի այն հայտարարությանը, որ Գագիկ Ծառուկյանը կարող է վարչապետի լավ թեկնածու լինել, ապա առավել քան վստահ եմ, որ իմ գործընկերոջ այդ տեսակետը կիսում են ինչպես մեր քաղաքական թիմի բոլոր անդամները, այնպես էլ Հայաստանում և Սփյուռքում բնակվող մեր հարյուր հազարավոր հայրենակիցները: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժն է, և շատ բնական է, որ մենք դիտարկում ենք վարչապետի սեփական թեկնածու ունենալու հանգամանքը: Տարիներ շարունակ հենց մեր քաղաքական թիմն է` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ առաջարկել մեր երկրի տնտեսությունը վերակենդանացնելուն միտված բազմաթիվ ծրագրեր, նախանշել երկրի զարգացման տեսլական, ինչպես նաև այն կյանքի կոչելու հստակ մեխանիզմներ, ցույց տվել ճանապարհներ: Հիշեք նախընտրական շրջանում մեր առաջարկած 15 ծրագրային կետերը, որոնց իրականացման դեպքում ամենասեղմ ժամկետներում մարդիկ իրենց կյանքում դրական փոփոխություններ էին տեսնելու: Այս բոլոր ծրագրերի իրականացման գործնական մեխանիզմներին տիրապետում է Գագիկ Ծառուկյանը: Կարծում եմ սրանով ամեն ինչ ասված է: Մանրամասները՝ Հրապարակ օրաթերթում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am