Կոտայքի մարզում ԳԱԱ հանգստյան տան տնօրենի եղբոր 23-ամյա տղայի վրա կրակողի ինքնությունը հայտնի է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները որպես կասկածյալ որոնում են Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Արմեն Գասպարյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իր շրջապատում ավելի շատ հայտնի է «Բդո» մականվամբ, ով կասկածվում է ապրիլի 24-ին Կոտայքի մարզում Գիտությունների ազգային ակադեմիայի հանգստյան տան տնօրենի եղբոր 23-ամյա որդու՝ Հովհաննես Թադևոսյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Բդոն մեկ այլ քրեական գործով որպես վկա է անցնում և այդ քրեական գործի դատաքննությունը ընթանում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանում։ Դա աղմկահարույց 2 քաղաքացու սպանութունն է, որը տեղի էր ունեցել գեղեցկության սրահներից մեկում և այդ քրեական գործով անցնում են Նորատուսցի եղբայրներն ու ամիսներ առաջ մահացած Ճըվճվ Արոն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ա. Գասպարյանին հայտբաբերելու ուղղությամբ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 24-ին սպանության փորձ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հրազենային թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։ Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Ռոման Կիրակոսյանի, ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանն ու Չարենցավանի քննչական բաժնի պետ Մկրտչյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ հրազենային վիրավորում ստացած քաղաքացին Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ՝ 23-ամյա Հովհաննես Թադևոսյանն էր։ Իրավապահները պարզել էին նաև, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել Ալափարս-Չարենցավան ավտոճանապարհին գտնվող «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ենթակայանին հարակից, ԽՍՀՄ տարիներից կառուցված ջերմոցների կողմից։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները Չարենցավանի հիվանդանոցի բակից ապօրինի հրազեն պահելու կասկածանքով Չարենցավանի ոստիկանություն էին բերման ենթարկել վիրավորի հորեղբորը՝ համագյուղացի, 53-ամյա Հարություն Թադևոսյանին։ Նրա մոտ հայտնաբերվել էր ակոսափող հրազեն, իսկ Հ. Թադևոսյանը հայտարարել էր, որ ժամեր առաջ իր ազգականը զանգահարել էր իրեն և հայտնել, որ «Բդո» մականվամբ քաղաքացին հրազենային վնասվածք էր պատճառել իր եղբոր որդի Հովհաննեսին՝ նկատի ունենալով հիվանդանոց տեղափոխված Հ. Թադևոսյանին և այդ ժամանակ ինքը ինքնապաշտպանության նպատակով իր անվամբ հաշվառված նշված հրազենը վերցրել էր իր հետ և ժամանել էր Չարենցավանի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am