ՆԱՏՕ-ի բրյուսելյան հանդիպման նպատակները

Բրյուսելում ուրբաթ օրը սկսված ՆԱՏՕ-ի հանդիպումը վերջին հանդիպումն է հին մասնաշենքում: 29 անդամ պետություններ ընդգրկող կազմակերպության հետագա հանդիպումները կանցկացվեն մեկուկես միլիարդ դոլար արժողությամբ նոր մասնաշենքում: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Սակայն խնդիրներն ու մարտահրավերները չեն մնում հին շենքի ներսում: Իսկ խնդիրներից առաջինն, ինչպես գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգն է ասում, «Մոսկվայի վտանգավոր վարքն է»: «Դրանց շարքում են Ղրիմի անօրինական բռնակցումը, արևելյան Ուկրաինայում իրադրության ապակայունացումը, ժողովրդավարական գործընթացներում միջամտությունը, կիրբեր հարձակումները և ապատեղեկատվությունը»: Արտգործնախարարները քննարկելու են նաև Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում անվտանգությունը: Եվրոպական բարեփոխումների կենտրոնի վերլուծաբան Սոֆիա Բեշի խոսքերով, «Մի կողմից ունենք նախագահ Թրամփի հռետորաբանությունը, որը չի բխում ՆԱՏՕ-ի դիրքերից, մյուս կողմից տեսնում ենք իրական քայլեր Միացյալ Նահանգներից: Դրանց շարքում է ներկայումս ավելի խիստ դիրքն ընդդեմ Ռուսաստանի»: ՆԱՏՕ-ի այս հանդիպման օրակարգում է նաև Հյուսիսատլանտյան դաշինքն ընդլայնելու հարցը, երբ այստեղ է հրավիրվում Ուկրաինան: Բայց ինչպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմոլլերն է ասել, Ուկրաինան ունի հաղթահարելու մի քանի արգելք: «Մինչև ՆԱՏՕ-ին անդամակցելը, ձեր առջև կա մի շարք դժվար խնդիրներ հաղթահարելու ճանապարհ: Պիտի իրականացնեք մի շարք բարեփոխումներ պաշտպանության ու անվտանգության հաստատություններում»: ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցումը նոր սահմաններ կգծի Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև, ինչը նշանակում է, որ այս գործընթացը կարող է տևել տարիներ: Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Մոսկվայի հետ երկխոսությունն անհրաժեշտություն է և որ իր կազմակերպությունն աշխատում է այդ երկխոսությունը սկսելու ուղղությամբ:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ժամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասին Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից Հրդեհ է բռնկվել Նազարբեկյան թաղամասում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է Ավտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ Ռովերսին» Զինծառայող է մահացել Չկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. Գալստանյան Կոմբայնը, որը կիջեցնի հացահատիկի ինքնարժեքը, արժե ավելի քան 40 միլիոն դրամ. Մնացականյան Ի՞նչ ընթացք է ստացել համացանցում տարածված աղջիկների միջև ծեծկռտուքի դեպքը. ՔԿ պարզաբանումը Վրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիների Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո Հրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումը Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամшրտությանը․ Թրամփ «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ) Իսրայելը կարծում է, որ Իրանը թաքցրել է իր հարստացված ուրանի մի մասը․ CNN ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել Պենտագոնում փողերը սպառվnւմ են Իրանի հետ պшտերազմի պատճառով. WP Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը Կողբում 48-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ 2 վիրավոր կա Աշխատանքային կարգապահությունը չպահպանող անձինք կզորակոչվեն բանակ․ Լուկաշենկո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am