Ժողովուրդը հաղթեց պայքարում, բայց հաղթեց Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արսինե Խանջյան

Աշխարհահռչակ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը ևս ելույթ ունեցավ Վարդանանց հրապարակում: Նա նշեց, որ իր համար դժվար էր արտահայտել իր զգաղողությունները: «Չեմ կարող նկարագրել այսօրվա զգացողություններս և վերջին 10 օրերի ձեր տարած հաջողությունները: Ես եկել եմ, որ մարմնիս վա զգամ ձեր արած գործի մեծությունը: Մեզ երկար ժամանակ փորձել են համոզել, որ Սփյուռքը պետք է մասնակցի ՀՀ զարթոնքին, բայց մենք չէինք պատկերացրել՝ ինչպես: Մենք միշտ մտածել են, որ պետք է ձեր թիկունքին կանգնենք, ոչ թե թարմություն բերենք, որովհետև այսօր դուք եք այդ թարմություն բերողը: Հավանաբար, բառերով չկարողանամ արտահայտել բոլոր զգացումներս, ձեր արած քայլերի հաջողությունները, ես այսօր այստեղ եմ պարզապես զգալու համար ինձ մեր հայ ազգի անկախության դրոշի տակ: Դուք կարողացաք սփյուռքին համոզել, որ մասնակցեն հայերի անկախության կերտմանը: Դուք եք կարողացել անկախ, ազատ լինելը դրոշմել հայերի անվան վրա, այժմ արտերկրում ոչ միայն հայկական եկեղեցիների, կուսակցությունների ու միջոցառումների մասին են խոսում, այլ հենց հայի մասին, հայի տեսակի ու հաղթանակի մասին»,- հայտարարեց նա: Աշխարհահռչակ դերասանուհին շնորհակալություն հայտնեց Ատոմ Էգոյանի, Սերժ Թանկյանի, Վահե Բերբերյանից, Արա Նազարյանի անունից:Նրա խոսքով՝ ժողովուրդը հաղթեց պայքարում, բայց հաղթեց Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, նրան լսելով: «Լսեցիք նրան: Իսկապես մարդկային խոսքով, առանց վայրագ գործողությունների նա կարողացավ բոլորին միացնել»,-նկատեց նա:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am