Փաշինյանին միացած ՀՀԿ-ական պատգամավորներ կա՞ն
Այսօր՝ ապրիլի 27-ին, «Մարիոթ» հյուրանոցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀԿ-ն ցույց է տվել, որ ի վիճակի չէ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու. «Մենք պետք է երաշխիքներ ունենանք, որ սպասվող արտահերթ ընտրություններն իրապես ազատ ու արդար են լինելու: Եթե ՀՀԿ-ն կազմակերպի ընտրությունները, դրանից ճգնաժամը չի լուծվի: Մենք կարիք ունենք լուծելու ճգնաժամը, ոչ թե խորացնելու, իսկ ՀՀԿ-ն խորացնում է այն, սա է մեր տարբերությունը»: Հարցին, թե արդյոք արդեն կան ՀՀԿ-ական պատգամավորներ, որոնք պատրաստ են մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, ասաց. «Եթե անուններ չկան, ուրեմն չկան միացածներ, որովհետև ինձ համար քաղաքականությունը հրապարակային գործընթաց է: Հազար մարդ կարող է հազար բան ասել խորհրդապահական խողովակներով, բայց քանի դեռ հրապարակային բան չի ասվել, ես չեմ կարող որևէ բան ասել»:
