Եթե այլ հարթակներում ձեզ տեղ չեն տալիս ելույթ ունենալու, խնդրեմ.Տարոն Մարգարյանը «Երկիր ծիրանիին» արտոնություն տվեց
Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ընթացքում, երբ ելույթ էր ունենում ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը, Տարոն Մարգարյանն ընդհատեց նրան,քանի որ ժամանակը սպառվել է: «Ես խնդորւմ եմ մեկ րոպե», - ասաց Սոնա Աղեկյանը: Ելույթներն այնպես կազմեք, որ ժամանակի մեջ տեղավերվեք,ասաց քաղաքապետը: «Քանի որ այսօր մեր հանրապետությունում տիրող իրավիճակն ամբողջությամբ քաղաքական է, ապա ես խնդրում եմ իմ ելույթների ժամանակն ավելացնել», - նշեց Սոնա Աղեկյանը: «Խնդիր չեմ տեսնում :Եթե այլ հարթակներում ձեզ տեղ չեն տալիս ելույթ ունենալու, խնդրեմ, օգտվեք ձեր լիազորությունից», - ասաց Տարոն Մարգարյանը: ՀՀԿ խմբակցության անդամները բուռն ծափողջույններով արձագանքեցին Տարոն Մարգարյանի պատասխանին:
