Կամ ես կընտրվեմ որպես վարչապետ՝ ժողովրդի պահանջով, կամ ՀՀ-ում առհասարակ վարչապետ չի ընտրվի. Փաշինյան

Հանրապետության հրապարակում հարթակին մոտեցավ Նիկոլ Փաշինյանը: «Երեկ այս հրապարակում ձեր կողմից ես առաջադրվեցի որպես ժողովրդի վարչապետի թեկնածու: Սա շատ պատասխանատու կարգավիճակ է և, բնականաբար, մենք ակնկալում ենք, որ ԱԺ խմբակցությունները կոնսենսուսով կկայացնեն այդ որոշումը: Բայց ես ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք մեկ խնդիր` խնդիրը ոչ թե իմ վարչապետ դառնալն է, այլ ՀՀ-ում հաստատված կոռումպացված և հակաժողովրդական համակարգը վերացնելն է: Երեկվանից մենք ստանում ենք բազմաթիվ ահազանգեր այն մասին, որ առանց համարանիշների մեքենաները գերազանցում են երթեւեկությունն ու խախտումներ անում, մենք այսօր առավոտից զբաղվում ենք այդ հարցով ու հիմա կարող ենք արձանագրել, որ խնդիրը գրեթե լուծված է, այս պահից ի վեր ՀՀ-ում իսպառ պետք է չլինի ոչ մի առանց համարանիշի մեքենա, ոչ մի լկտի վարորդ: Հիմա, բնականաբար, կան տարբեր գործարքների առաջարկներ, բայց ես ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք, որ այս համատեքստում կոռումպացված ու հակաժողովրդական համակարգի հետ րեւէ կոմպրոմիս լինել չի կարող, մենք մեր թիմով՝ ՔՊ կուսակցությամբ ու մեր նախաձեռնություններով, ուսանողական շարժման հետ քննարկել ենք, որ այս իրավիճակում պաշտոնների բաժանման մասին խոսք լինել չի կարող, ուզում եմ հստակ արձանագրվի՝ մենք չենք գնալու կուլիսային պայմանավորվածության, նաեւ այն պատճառով, որ այս պրոցեսի գործող առանցքային անձը հրապարակի ժողովուրդն է, չենք կարող գործել ժողովրդի թիկունքում: Կամ ես կընտրվեմ որպես վարչապետ՝ ժողովրդի պահանջով, կամ ՀՀ-ում առհասարակ վարչապետ չի ընտրվի: Ուզում եմ հստակ արձանագրել՝ մեր շարժման որեւէ ձեռքբերում մեր բարձրությունից 1 մմ անգամ չի իջնելու, մենք բարձրանալու ենք ու միայն բարձրանալու ենք, եւ ուրեմն մենք ակնկալում ենք, որ բոլոր կուսակցությունները ժողովրդի ընտրությունն ընդունեն առանց նախապայմանների»:

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Ժամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասին Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից Հրդեհ է բռնկվել Նազարբեկյան թաղամասում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է Ավտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ Ռովերսին» Զինծառայող է մահացել Չկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. Գալստանյան Կոմբայնը, որը կիջեցնի հացահատիկի ինքնարժեքը, արժե ավելի քան 40 միլիոն դրամ. Մնացականյան Ի՞նչ ընթացք է ստացել համացանցում տարածված աղջիկների միջև ծեծկռտուքի դեպքը. ՔԿ պարզաբանումը Վրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիների Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո Հրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումը Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամшրտությանը․ Թրամփ «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ) Իսրայելը կարծում է, որ Իրանը թաքցրել է իր հարստացված ուրանի մի մասը․ CNN ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել Պենտագոնում փողերը սպառվnւմ են Իրանի հետ պшտերազմի պատճառով. WP Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը Կողբում 48-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ 2 վիրավոր կա Աշխատանքային կարգապահությունը չպահպանող անձինք կզորակոչվեն բանակ․ Լուկաշենկո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am