«Ով էլ որ գա իշխանության, Ռուսաստանի հետ պետք է աշխատի, փախչելու տեղ չունի». ռուս վերլուծաբան

Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը «168 Ժամի» հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ռուսական պաշտոնական արձագանքներին՝ ասաց, որ ռուսական բոլոր անդրադարձներում կարմիր թելով անցնում էր այն դիրքորոշումը, որ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքաղաքական խնդիրներին: Ըստ նրա, այդ թեմաներն այնքան են քննարկվել Ռուսաստանի գործընկեր երկրներում, որ Ռուսաստանը հրապարակային ցուցադրում է, որ չի միջամտում ու կաշխատի ցանկացած ուժի հետ, որին կընտրի հայ ժողովուրդը:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում անցկացվող բոլոր ակցիաների ընթացքում նկատվում էր դժգոհություն Ռուսաստանից, Ռուսաստանին մեղադրում էին Հայաստանի ներքին գործերին միջամտելու, հայ ժողովրդին չհարգելու մեջ: Ռուսաստանը հրապարակային ցույց է տալիս, որ հարգում է հայ ժողովրդի որոշումը և մեծ հաճույքով կաշխատի ցանկացածի հետ»,- ասաց Լուկիանովը: Ռուսական կողմի ակնհայտ անհանգստության բացակայությունը ռուս քաղաքագետը բացատրեց նրանով, որ Ռուսաստանը վստահ է, որ Հայաստանը «փախչելու տեղ չունի», իսկ Ռուսաստանին միայն հետաքրքիր են հայ-ռուսական սերտ հարաբերությունները, դրանց պահպանումը, իսկ թե ով դա կիրականացնի՝ այնքան էլ էական չէ: «Ով էլ որ գա իշխանության, Ռուսաստանի հետ պետք է աշխատի, փախչելու տեղ չունի: Հայաստանը գտնվում է թշնամական հարևանության մեջ, և միակ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, որն իր վրա մեծ պարտավորություններ է ստանձնել: Որևէ գերտերություն Հայաստանի համար նման մեծ քայլեր չի անի: Սա է Ռուսաստանի հանգստության բանալին»,- ասաց Լուկիանովը: Նա նկատեց, որ ՌԴ իշխանություններն արդյունավետ համագործակցություն են ունեցել Սերժ Սարգսյանի իշխանության հետ, գոհ են եղել այդ համագործակցությունից: «Բայց այդ իշխանությունը, փաստորեն, հայ ժողովրդի սրտով չէր, ուստի Ռուսաստանը պետք է դրա հետ հաշվի նստի, որը և անում է»,- ասաց նա: Ռուս քաղաքագետը կարծում է, որ Հայաստանում ներքաղաքական փոփոխություններից հետո հայ-ռուսական հարաբերությունները կպահպանեն իրենց ներկայիս դինամիկան, քանի որ Հայաստանի համար Ռուսաստանին փոխարինող գործընկեր չկա:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am