Հանրահավաքին ելույթ ունեցած քննիչի համար ծառայողական քննություն է նշանակվում

Քննչական մարմիններն ապաքաղաքական մարմիններ են և ծառայողները չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածն ուղղակի սահմանում է, որ Քննչական կոմիտեի ծառայողը յուրաքանչյուր պարագայում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն: ՀՀ ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, որը սահմանում է Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները, ուղղակի ամրագրում է, որ «Դատավորները, դատախազները, քննիչները, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն»։ Վերջիններս իրավունք չունեն կազմակերպելու այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել իրենց քաղաքական չեզոքությունը։ Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հարթակ է բարձրացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչը և հանդես եկել քաղաքական հայտարարությամբ։ Անընդունելի համարելով քննիչների կողմից քաղաքական գործընթացներին որևէ ձևով միջամտելն ու մասնակցությունը՝ ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստվում է ծառայողական քննություն։ Քննչական մարմինները ՀՀ Սահմանադրության 178-րդ հոդվածի համաձայն կոչված են կազմակերպել և իրականացնել մինչդատական քրեական վարույթը, ինչը և կատարել, կատարում և կատարելու է Քննչական կոմիտեն։

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ժամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասին Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից Հրդեհ է բռնկվել Նազարբեկյան թաղամասում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է Ավտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ Ռովերսին» Զինծառայող է մահացել Չկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. Գալստանյան Կոմբայնը, որը կիջեցնի հացահատիկի ինքնարժեքը, արժե ավելի քան 40 միլիոն դրամ. Մնացականյան Ի՞նչ ընթացք է ստացել համացանցում տարածված աղջիկների միջև ծեծկռտուքի դեպքը. ՔԿ պարզաբանումը Վրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիների Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո Հրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումը Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամшրտությանը․ Թրամփ «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ) Իսրայելը կարծում է, որ Իրանը թաքցրել է իր հարստացված ուրանի մի մասը․ CNN ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել Պենտագոնում փողերը սպառվnւմ են Իրանի հետ պшտերազմի պատճառով. WP Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը Կողբում 48-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ 2 վիրավոր կա Աշխատանքային կարգապահությունը չպահպանող անձինք կզորակոչվեն բանակ․ Լուկաշենկո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am