Սիրիայի գլխավոր ընդդիմադիր խումբը` բանակցությունների հարցով գերագույն հանձնաժողովը, հայտնել է, որ կմասնակցի Սիրիայի հարցով Ժնևի խաղաղ բանակցություններին, որոնք անցկացվելու են մարտի 14-ին:
BBC-ն հաղորդում է, որ խմբի հաղորդագրության մեջ նշվում է, որ այն ոչ մի նախնական պայման չի առաջադրում գագաթնաժողովին մասնակցելու համար, սակայն ընդգծում է «միջազգային բանաձևերի շրջանակներում աշխատելու կարևորությունը»:
Բանակցությունների հարցով գերագույն հանձնաժողովն ստեղծվել է անցյալ տարվա դեկտեմբերին: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել է 32 մարդ:
Հանձնաժողովում ներկայացված են Ստամբուլում գործող Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան, Ազգային համակարգող հանձնաժողովը, զինված խմբավորումներ:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը