Ապրիլի 24-ին, ժամը 21:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավտոճանապարհին՝ «Մուսալեռ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 2 ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel G» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) եւ «ՎԱԶ 2107» մակնիշի (վարորդը՝ Կ. Հ., ծնված 1985 թ.) ավտոմեքենաները:
«ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորները` Գ. Մ.-ն (ծնված 2005 թ.), Ա. Կ.-ն (ծնված 1998 թ.), Մ. Խ.-ն (ծնված 199 2թ.) եւ Ե. Հ.-ն (ծնված 1944 թ.) հոսպիտալացվել են «Էջմիածնի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը