«Բոլորդ զգա՛ստ, երբ կխոսեք ՀՀ արժանապատիվ և հաղթանակած քաղաքացու մասին». Շահեն Հարությունյան
|
Այսուհետ՝ ԲՈԼՈՐԴ ԶԳԱՍՏ, երբ կխոսեք ՀՀ արժանապատիվ և հաղթանակած քաղաքացու մասին։
Այսուհետ՝ սկսվում է հաղթանակների փառապանծ պատմական շրջանը։
Երբ ոտքի կանգնեցինք՝ հեռացրեցինք անգամ ՍՍ-ի նման աթոռապաշտին։
Այսուհետ՝ բոլոր իշխանությունները պատկանում են ժողովրդին և թող իմանան, որ յուրաքանչյուր պահի ոտքի կկանգնենք ու կտապալենք ոչ օրինական իշխանությանը։
Այսուհետ՝ մենք վերականգնեցինք մեր վստահությունը մեր ուժերի նկատմամբ և հավատը՝ դեպի հաղթանակ։
Այսուհետ՝ մենք ՀԱՂԹԵԼ ԵՆՔ ԵՎ ԱՊԱԳԱՆ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է!!!
Հերթը՝ գաղութատիրական չարիքի կայսրությունից ազատվելունն է!!!
ԿԵՑՑԵ ՀՀ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻՆ։
ԿԵՑՑԵ ԱԶԱՏ ԵՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ։
Հ.Գ. Կցանկանամ ծանոթանալ և ընկերանալ բոլոր-բոլոր մարդկանց հետ, ովքեր պայքարել են մեզ հետ՝ մեր կողքին, հատկապես բոցկլտուն աչքերով երիտասարդների հետ։
|
