Turkish Airlines-ն իր ինքնաթիռը ներկել է՝ ի պատիվ սուպերհերոսների
«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. արդարության արշալույսին» պրոմոարշավի շրջանակում թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը ներկել է իր ինքնաթիռներից մեկը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է ավիափոխադրողի YouTube-յան ալիքում:
Ինչպես հայտնի է, ֆիլմի տեսարաններից մեկը նկարահանվել է Boeing 777-ում:
flightradar24 ծառայության տեղեկություններով՝ ուղևորատար ինքնաթիռը կշահագործվի Ստամբուլից Պեկին, Բեռլին, Սեուլ, Հոնգկոնգ և Թայբեյ ուղղություններով: