Ս.թ. հունվարի 21-ին, ժամը 13.45-ին ադրբեջանական շփման գծի հարավային ուղղությամբ գտնվող Հորադիզ բնակավայրի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հերթական անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը, որի հետեւանքով մահացու վիրավորվել և տեղում զոհվել է պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Մհեր Արամի Մովսեսյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ վերջին շրջանում ադրբեջանական զինուժի կողմից կատարվող այդօրինակ քայլերը բացառապես միտված են ապակայունացնելու առանց այն էլ տարածաշրջանում տիրող լարված իրավիճակը: Գիտակցելով, որ դեպքերի նման զարգացումը հղի է անկանխատեսելի հետևանքներով, ղարաբաղյան կողմը կոչ է անում Բաքվին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահանջներին և սպառնալիքի տակ չդնել տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը: Այս մասին հայտնում ԱՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար փոխգնդապետ Ս. Հասրաթյանը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը