«Իշխանությունները գործի են դրել իրենց վերահսկողության տակ գտնվող կրիմինալ խմբերը». ՀԱԿ-ի հայտարարությունը

Հանրապետության հրապարակում ապրիլի 20-ի հանրահավաքից հետո, համոզվելով, որ Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ բողոքող խաղաղ ցուցարարների հավաքները, երթերը և այլ ակցիաները նոր թափ են հավաքում և ընդգրկում ժողովրդի նորանոր խավեր, իշխանությունները գործի են դրել իրենց վերահսկողության տակ գտնվող կրիմինալ խմբերը, որոնք հարձակումներ են կատարում ցուցարարների առանձին խմբերի վրա: Բռնության են ենթարկվել նաև ակցիաները լուսաբանող լրագրողներ`մասնավորապես Ազատություն ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանը, ում Արարատի մարզի մի քանի գյուղապետեր և նրանց կողմից ղեկավարվող անձինք, ոստիկանների ներկայությամբ, ծեծի են ենթարկել` հասցնելով մարմնական վնասվածքներ: Բռնություն է կիրառվել Սիվիլնեթի լրագրողներ Ալինա Նիկողոսյանի, ում կարմիր բերետավորները հասցրել են հարվածներ, և Անի Գրիգորյանի նկատմամբ, ումից ուժով խլել են հեռախոսը: Շարունակվում են ոստիկանության կամ որպես ոստիկան հանդես եկող քաղաքացիական հագուստով անձանց կողմից օրենքի խախտմամբ քաղաքացիներին բերման ենթարկելու ապօրինի գործողությունները, իսկ որոշ դեպքերում դրանք ուղեկցվում են բերման ենթարկվածների ծեծով: Քասախում կրիմինալ տարրերի կողմից ծեծի է ենթարկվել և մարմնական ծանր վնավածքներ ստացել ակցիայի մասնակից Վիգեն Դավթյանը: Գիշերվա ընթացքում Երևան քաղաքի տարբեր հատվածներում, Էրեբունիում, Ավանում կանգնեցրել են քաղաքացիների մեքենաները, ծեծի ենթարկել նրանց և վնասել մեքենաները: Առավոտից ոստիկանության որոշ աշխատակիցներ մահակներով վնասել են քաղաքացիների ավտոմեքենաները, ովքեր փորձել են իրենց մեքենաներով մասնակցել քաղաքացիական անհնազանդության գործողություններին: Որոշ դեպքերում նման գործողություննեը ղեկավարվում են Հանրապետական կուսակցության հանրաճանաչ դեմքերի կողմից /օրինակ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանև ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյան/: Այս ամենը վկայում է, որ ստեղծված ճգնաժամից քաղաքական ելքեր փնտրելու փոխարեն իշխանությունները նորից իրենց հույսը դրել են ոստիկանության և կրիմինալ խմբերի կողմից իրականացվող բռնությունների և հալածանքների վրա: Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է ճգնաժամը ուժով հանգուցալուծելու փորձերը, որոնք միայն ավելի են շիկացնում առանց այդ էլ լարված մթնոլորտը և կարող են հանգեցնել հակազդեցության և լարվածության անկանխատեսելի էսկալացիայի, որի համար ամբողջ պատասխանատվությունը կկրեն գործող իշխանությունները: Հայ Ազգային Կոնգրես

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ռուսների հետ ամենաշատը շփվում եք Դուք, էս ի՞նչ խնդիրներ են․ Մեսրոպ Մանուկյանը՝ Գևորգ Պապոյանին (video) Ախպե՛ր, չի՛ կարելի, Փաշինյանը գիտե՞ք՝ ինչ է անում․․․ Դավիթ Ղազինյան (video) Ջրերը թունավորե՞լ են. ի՞նչ նպատակով ադրբեջանցիները հատեցին մեր սահմանը. ազատամարտիկ (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ադրբեջանցիները նորից մտել են Հայաստան․ ի՞նչ է հայտնի․ Լարիսա Ալավերդյան (video) «Տեսնենք՝ Պուտինն ինչ կասի»․ Ուիթքոֆը կրկին մեկնում է Ռուսաստան՝ քննարկելու խաղաղության նոր առաջարկները. BBC Թրամփի որդին դեմ է արտահայտվել Իրանի դեմ ԱՄՆ պատերազմին․ The Atlantic Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան Փաշինյանը վախենում է․ գրպանից գումարը հանել են, ասում՝ ընտրակաշառք է․ Ղազինյան (video) Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները կարող են ապոկալիպտիկ լինել․ Արթուր Խաչատրյան Վայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջնակի մահը Սահմանը հատած ադրբեջանցի հովիվը Բերդում է՝ ՌՈ բաժնում․ 24News Թեժ բանավեճ Արարատ Միրզոյանի և Քրիստինե Վարդանյանի միջև (video) Թրամփը Ֆրանսիայում անկարգությունները կապել է զանգվածային միգրացիայի հետ Լեզվակռիվ Մարիաննա Ղահրամանյանի և Արարատ Միրզոյանի միջև․ Ղահրամանյանի խոսափողն անջատեցին (video) Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել Դեռ չենք ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին․ Պեսկով Լսեք՛՝ ինչ է լինում, երբ ամեն անգամ Փաշինյանն ասում է՝ տեսեք՝ ինչ եմ անելու...Նինա Կարապետյանց (video) Մոսկվայում հայտարարել են, որ Հայաստանի վերաբերյալ ԵՄ ծրագրերը շոշափում են Ռուսաստանի ռազմավարական անվտանգությունը Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա Ադրբեջանը պահանջել է պաշտոնանկ անել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye CNN-ը Սպիտակ տանը սպառնացել է նոր դատական հայցերով՝ Թրամփի ինքնաթիռ լրագրողներին չթողնելու պատճառով Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Մեծ Բրիտանիայի պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 4 տրիլիոն դոլարը․ Reuters «Առու՛շ, թուրքը գլխիդ ա կանգնած, Նիկոլի էդ առաջխաղացումը տանդ թող լինի»․ պահեստազորի սպա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am