«Ի վերջո, համակարգը փոխվելու է». Լիլիթ Գևորգյան

168.am-ի զրուցակիցն է Լոնդոնի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերի վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով գլխավոր վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:  – Մարտի 31-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քայլերթ սկսեց Գյումրիքաղաքից դեպի Երևան՝ ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանիհնարավոր վարչապետությանԱպրիլի 16-ից նա անցում կատարեց ակտիվգործողությունների՝ հայտարարելով թավշյա հեղափոխության մեկնարկՎերջին օրերին փողոցային գործողությունները և հանրահավաքներըբավականին մարդաշատ ենԸստ Ձեզի՞նչ է տեղի ունենում Հայաստանում: – Կատարվում է այն, ինչ շարունակաբար նշել ենք վերջին տարիներին. համակարգը մտել է ճգնաժամ: Ի վերջո, այն չի դիմանա, բայց մինչ դա, կարծում եմ՝ կոսմետիկ փոփոխությունների փորձեր կլինեն: Ներկայիս իշխանությունների համար սպառնալիքը փողոցային ցույցերը չեն: Ի վերջո, իշխանություններն ունեն լավ պատրաստված և զինված մեծաթիվ ոստիկանական ուժեր, որոնք արդեն ցույց են տվել, որ կարող են ճնշել ընդվզումները: Իշխանությունների ապագայի սպառնալիքը հենց նույն օլիգարխիկ մոդելն է, որը չի կարողանում Հայաստանի կենսական խնդիրները լուծել: Այս օլիգարխիկ համակարգում անխուսափելի է հարստության և իշխանության կուտակումը մի խմբի ձեռքում: Սա օլիգարխիայի տրամաբանությունն է թե՛ Հայաստանում, թե՛ այլուր: Այսինքն՝ հնարավոր չէ սպասել, որ այն կայուն մնա, և մանր ու միջին բիզնեսին տեղ տա, կամ կկիսի քաղաքական իշխանությունը շարքային քաղաքացու հետ, կթողնի, որ դատարաններն արդար լինեն: Դա այդ մոդելի տրամաբանությանը դեմ է և վնասակար նրա գոյության համար: Եթե Հայաստանը պատերազմի վտանգի առաջ չլիներ, ունենար խոշոր, օրինակ՝ նավթային ռեսուրսներ, այս մոդելն ավելի երկարակյաց կլիներ, բայց Հայաստանում այն արդեն հասնում է իր սահմաններին: Այսինքն, իշխանության մոդելը չի կարողանում այլևս Հայաստանի մարտահրավերները լուծել, քանի որ բախվում են օլիգարխիայի և պետական շահերը: Ինչպե՞ս զարգացնել տնտեսությունը, նվազեցնել պետական պարտքը, բայց նաև պահել կոռուպցիան, դե ֆակտո մենաշնորհները և պետական պաշտոնները: Ինչպե՞ս կանխել արտագաղթը, որ նվազեցնում է օլիգարխների ներքին շուկան, նորակոչիկների թիվը, բայց նաև ազատվել գործազուրկ և քաղաքականապես դժգոհ մարդկանցից: Ես հատկապես նորից եմ ուզում կրկնել. օլիգարխիան հստակ տնտեսական և քաղաքական օրենքներով գործող սիստեմ է, որ միշտ ձգտելու է դեպի առավել հարստության և իշխանության: Այն մեկ ղեկավարին մյուսով փոխարինելով կամ երիտասարդ դրածո նշանակելով՝ հնարավոր չէ կազմաքանդել: Իբրև վերլուծաբան, հեշտ է տեսնել, որ կան մի շարք հանգամանքներ, որոնց պատճառով Հայաստանը մտել է նոր անկայունության փուլ, և, ի վերջո, պետք է լինեն լուրջ փոփոխություններ: Քաղաքական կայունությունը պահելը, անգամ՝ բռնի ուժով, դժվար է լինելու: Շատ պարզ քաղաքագիտական օրենքներ կան, օրինակ՝ հարկեր հավաքելը, մանավանդ բարձր հարկեր կամ կամայական տուրքեր, առանց քաղաքական իրավունքներ տալու, և արդար դատական համակարգի՝ կբերի ընդվզման: Երկրորդը, ոչ միայն աղքատների թիվն է շատ բարձր Հայաստանում (բնակչության մոտ 30%-ը, ըստ ՀՀ պաշտոնական տվյալների), այլ նաև հարստության բևեռացումը, որը ևս բերել է և կբերի ընդվզման: Իսկ արտագաղթով խնդիրը լուծելը բարդացել է, քանի որ Ռուսաստանի տնտեսությունը թույլ է, իսկ Արևմուտք տեղափոխվելը դժվարացել է, և, ի վերջո, կան մարդիկ, ովքեր չեն ուզում մեկնել երկրից: – Ձեր կարծիքովայս պայքարն ինչպե՞ս կավարտվիհաշվի առնելովիշխանությունների վերջին օրերի դիրքորոշումը և փողոցից հնչողհռետորաբանությունըՈ՞րը կլինի ստեղծված իրավիճակի ամենալավ լուծումը: – Սկսեմ, վատթարագույնից, դա, իհարկե, բռնությամբ հարցը փակելն է, ինչին կհետևեն նոր ցնցումներ և նոր բռնություններ: Հայաստանի շահերի տեսանկյունից ամենավատ արդյունքը նաև կլինի այն, որ վարչապետը փոխարինվի փոխվարչապետով կամ հաճախ նշվող անանուն երիտասարդ կադրով: Այս ցույցերը, իմ գնահատմամբ, համակարգի դեմ են, որ այս պահին Սերժ Սարգսյանն է անձնավորում: Սա նրա տարիքի կամ գիտելիքի դեմ չէ, թեև նա հատուկ դեր ունի այս ամենի մեջ: Բողոքը կեղեքիչ համակարգի դեմ է: Եթե նմանատիպ փոփոխություն լինի, ապա սա միայն ժամանակի կորուստ կլինի Հայաստանի համար, ժամանակ, որ այս երկիրը չունի՝ հաշվի առնելով աղքատությունը և դրա երկարաժամկետ վնասները երկրի ապագայի համար, արտաքին պարտքի չափը, պատերազմի վտանգը: Օլիգարխիան կարող է մի փոքր նահանջել, բայց միայն ժամանակի հարց է, որպեսզի այն նույն թափով շարունակի կորզել հարստություն և էլ ավելի խարխլել դատական, ընտրական՝ արդեն աղճատված կառույցները: Լավագույն տարբերակն ազգային երկխոսությամբ, օրինակ՝ Թունիսի նման, համակարգային փոփոխություններ սկսելն է, ներառյալ` արդար ընտրություններ, մամուլի լիակատար ազատություն և ֆինանսավորման թափանցիկություն, արդարություն բռնության զոհերի համար: Հայաստանը լուրջ խնդիր ունի, դա կեղծ քաղաքական կուսակցություններն են, ինչպես նաև՝ պրո-իշխանական հասարակական կազմակերպությունները: Նրանց միջամտությունն այս բարեփոխումային պրոցեսին վտանգավոր կլինի: Այս երկխոսության հաջողության համար այն չպետք է ընդգրկի սովետական ընկալմամբ մտավորականների կամ նախկին քաղաքական գործիչների: Սա հասարակական մարմին պետք է լինի, ուր տարբեր խավերի շահերը պետք է ներկայացվեն` աշխատավորների, բիզնեսի, իրավապաշտպանների, քաղաքական ակտիվիստների, որոնք կարող են ստեղծել ճանապարհային քարտեզ՝ նոր ընտրություններ նշանակելով, և տեխնոկրատների, այսինքն՝ որևէ քաղաքական կուսակցության չհարողների նախնական կառավարություն՝ օլիգարխիայից անցնցում անցում կատարելու համար: Կարծում եմ՝ ամենակարևոր քայլերից մեկն անկախ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումն է՝ հատուկ հակակառուպցիոն անկախ ուժային կառույցի հետ միասին: Իհարկե, այս ամենը կարող է լինել այն դեպքում, եթե օլիգարխիան, քաղաքական իշխանություններն ընդունեն, որ ներկայիս համակարգն այլևս սպառված է բոլորի համար: Չեմ կարծում, թե դեռ նման մտայնություն կա, անգամ նվազագույն չափով չկա: – Պատրա՞ստ են իշխանությունները նման զիջումներիՀնարավո՞ր էփոխզիջում: – Իշխանություններն ընդվզումները դիտարկում են՝ որպես ժամանակավոր երևույթ, որ, այսպես կոչված, քաղտեխնոլոգիաներով և բռնի ուժով, ինչպես նաև համբերատար լինելով՝ կմարեն: Ավելին, նկատում եմ, որ շեշտը դրվում է մասնակիցների թվի վրա: Սա գերինքնավստահության արդյունքում՝ իշխող համակարգին սպառնացող ռիսկերի սխալ թերագնահատում է: Երկրորդ թերագնահատումն ընդվզումների աճող հաճախականությունն է: Բայց, ամենակարևորը, դա ապակենտրոն ընդվզման ոճի որդեգրումն է՝ շատ երիտասարդ և ակտիվ զանգվածի կողմից: Այս առումով ժամանակն աշխատում է միայն ցուցարարների օգտին: Ավելին՝ ընդվզողները հիմա ավելի ուժեղ բանակցային դիրքում են, քանի որ իշխանություններին անակնկալի բերեցին՝ գրագետ մարտավարությամբ մարդկանց փողոց դուրս բերելով: Ուշագրավ է, որ ծրագրային առաջարկն արվում է այն ժամանակ, երբ ցուցարարների թիվն աճում է, և հավանական է՝ կբարձրանա մոտակա օրերին: Հարկ է նշել, որ ցույցերով քաղաքական փոփոխություններ պարտադրելն ինքնին իշխանության խորը ճգնաժամի նշան է, սա սովորական քաղաքական վիճակ չէ: Սովորաբար նման դեպքերում, եթե իսկապես բանակցություններ են սկսվում, դա արյունահեղությունից խուսափելու և նոր բանակցային մարմնի ստեղծման համար է, քանի որ ակնհայտ է, որ նախագահական, վարչապետական ինստիտուտները և խորհրդարանն իրենց դերը չեն կարողանում կատարել՝ հանգեցնելով ընդվզման: Իշխանության և նրանց սատարող խավի և ցուցարարների միջև բանակցության հաջողության հավանականությունը շատ չեմ համարում: Առաջինները ցույցերը համարում են հերթական սեզոնային երևույթ, որ, թերևս, կարող է լուծվել՝ սոցիալական ծախսերն ավելացնելով կամ պահեստային թիմից նոր նախարարներ նշանակելով: Իսկ ցուցարարները՝ խրախուսված աճող աջակցությամբ և նոր որդեգրված անհնազանդության տակտիկայով, պատրաստ են երկարատև առճկատման, թեև այստեղ նրանց խնդիրը փոքր, բայց ամեն օր նոր հաջողությունների հասնելը և մարդկանց թիվը շատացնելն է: Չեմ բացառում, որ ցուցարարների ակտիվության փոքր-ինչ մարման դեպքում իշխանությունները կդիմեն բռնի ուժի՝ շարժումն ավարտելու համար: – Հայաստանյան զարգացումներին են անդրադարձել ՌուսաստանըԵվրոպանԱՄՆ-ը: Միջազգային մի շարք փորձագետներ նշում ենոր այս զարգացումներըՀՀում ձեռնտու չեն որևէ կենտրոնիքանի որ բոլորն աջակցում են գործողիշխանությանըԴուք ի՞նչ կասեք այս մասինԱրտաքին դերակատարների, ևո՞ր դերակատարների դիրքորոշումն է այս հարցում ազդեցիկ և որքանո՞վ էազդեցիկ: – Չեմ կարծում, թե աջակցում են ներկայիս իշխանություններին, այլ ընդունում են իբրև ուժ, որ այս պահին վերահսկում է երկիրը: Իհարկե, Ռուսաստանը դեմ չի լինի, եթե այս ամենն ավարտվի էլ ավելի ռուսամետ, երիտասարդ նոր ՀՀԿ-ական կամ «քվազի-ընդդիմադիր» կուսակցություներից մեկից վարչապետի ընտրմամբ: Մոսկվայի համար ցույցերը միշտ տհաճ են, բայց ընդունելի են, եթե կառավարելի են, կարճատև և հակառուսական չեն: Արևմուտքի համար ողջունելի չէ այն փաստը, որ Սարգսյանը խախտեց իր խոստումը և վարչապետ դարձավ: Արևմուտքը կցանկանար ունենալ դեմոկրատական Հայաստան՝ հստակ արտաքին քաղաքական կողմնորոշմամբ դեպի Արևմուտք: ԵՄ-ի, ԱՄՆ-ի համար ցուցարարների պայքարը կոռուպցիայի դեմ, ազատ արտահայտվելու, տնտեսական հավասար իրավունքներ ունենալու՝ արդեն դիտվում է՝ իբրև արևմտյան արժեքների համար պայքար: Բայց ԵՄ-ը և ԱՄՆ-ը նաև զգուշավոր են՝ ունենալով Ուկրաինայի օրինակը: Ի վերջո, ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի խնդիրը չէ, թե հայ հասարակությունն ինչպե՞ս է լուծում իր տնտեսական, էներգետիկ անկախության, իր և ԼՂ-ի սահմանների անվտանգության հարցերը: Արևմուտքը լավատեղյակ է նաև, որ Հայաստանում շատերը ռուսամետ են: Միևնույն ժամանակ, Արևմուտքը հետևում է՝ Սարգսյանն ու իր կառավարությունն արդյոք բռնությա՞ն կդիմեն, թե՞ քաղաքական լուծում կտան տասնյակ-հազարավորների բարձրացրած հրաժարականի պահանջին:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am