Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. Niva-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Mercedes-ին. կա 7 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի ոլորաններում բախվել են Mercedes մակնիշի 35 TO 634 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 700 DT 17 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գորիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ВАЗ 2121-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mercedes-ին: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Ստեփանավանում իրավիճակը լարված է․․․ համատարած ձերբակալություններով Նիկոլենք ահաբեկում են․ Հովսեփյան (video) Ռուսաստանի խիստ զեկույցը զգուշացում է․ Արթուր Խաչատրյան (video) Ձեր հայրենիքը ո՞րն ա․ լեզվակռիվ Լիլիթ Գալստյանի և Արարատ Միրզոյանի միջև (video) Սա շատ կարևոր փաստաթուղթ է․ Արեգա Հովսեփյանը «նեղը գցեց» Արարատ Միրզոյանին (video) Ռուսների հետ ամենաշատը շփվում եք Դուք, էս ի՞նչ խնդիրներ են․ Մեսրոպ Մանուկյանը՝ Գևորգ Պապոյանին (video) Ախպե՛ր, չի՛ կարելի, Փաշինյանը գիտե՞ք՝ ինչ է անում․․․ Դավիթ Ղազինյան (video) Ջրերը թունավորե՞լ են. ի՞նչ նպատակով ադրբեջանցիները հատեցին մեր սահմանը. ազատամարտիկ (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ադրբեջանցիները նորից մտել են Հայաստան․ ի՞նչ է հայտնի․ Լարիսա Ալավերդյան (video) «Տեսնենք՝ Պուտինն ինչ կասի»․ Ուիթքոֆը կրկին մեկնում է Ռուսաստան՝ քննարկելու խաղաղության նոր առաջարկները. BBC Թրամփի որդին դեմ է արտահայտվել Իրանի դեմ ԱՄՆ պատերազմին․ The Atlantic Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան Փաշինյանը վախենում է․ գրպանից գումարը հանել են, ասում՝ ընտրակաշառք է․ Ղազինյան (video) Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները կարող են ապոկալիպտիկ լինել․ Արթուր Խաչատրյան Վայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջնակի մահը Սահմանը հատած ադրբեջանցի հովիվը Բերդում է՝ ՌՈ բաժնում․ 24News Թեժ բանավեճ Արարատ Միրզոյանի և Քրիստինե Վարդանյանի միջև (video) Թրամփը Ֆրանսիայում անկարգությունները կապել է զանգվածային միգրացիայի հետ Լեզվակռիվ Մարիաննա Ղահրամանյանի և Արարատ Միրզոյանի միջև․ Ղահրամանյանի խոսափողն անջատեցին (video) Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել Դեռ չենք ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին․ Պեսկով Լսեք՛՝ ինչ է լինում, երբ ամեն անգամ Փաշինյանն ասում է՝ տեսեք՝ ինչ եմ անելու...Նինա Կարապետյանց (video) Մոսկվայում հայտարարել են, որ Հայաստանի վերաբերյալ ԵՄ ծրագրերը շոշափում են Ռուսաստանի ռազմավարական անվտանգությունը Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա Ադրբեջանը պահանջել է պաշտոնանկ անել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am