Հավաքները տեղափոխեք այնպիսի տարածքներ, որտեղ կբացառվեն իրավախախտումները. ոստիկանություն

Չնայած ՀՀ ոստիկանության կոչերին եւ բազմաթիվ հորդորներին, մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են «Հավաքների ազատության մասին» օրենքի ակնհայտ խախտումներով ուղեկցվող հավաքները, որոնք շարունակում են լրջորեն խոչընդոտել երթեւեկությանը, անհամաչափ կերպով սահմանափակել այլոց ազատ տեղաշարժի եւ այլ իրավունքների եւ ազատությունների իրացմանը: Այս մասին ասված է ոստիկանության հայտարարության մեջ: «Հավաքի կազմակերպիչների եւ մասնակիցների ապօրինի գործողությունները հանգեցնում են Ոստիկանության կողմից հասարարական կարգի վերականգնմանը եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն ուղղված իր անմիջական պարտականությունների կատարմանը՝ իրավախախտ քաղաքացիների նկատմամբ իրավական համաչափ ներգործության միջոցների կիրառմամբ: Առավել վտանգ են ներկայացնում հավաքի կազմակերպիչների անօրինական կոչով ավտոմեքենաներով քաղաքի բանուկ փողոցներն արգելափակելու գործողությունները, որոնք վտանգում են երթեւեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը: Ոստիկանությունն ստիպված է լինելու կիրառել օրենքով սահմանված համաչափ իրավական ներգործություն՝ իրավախախտումները խափանելու ուղղությամբ: Ապօրինի հավաքի ճանապարհների երթեւեկելի հատվածներով երթ իրականացնող մասնակիցներին կրկին անգամ կոչ ենք անում կատարել իրենց պարտականությունները, զերծ մնալ Ոստիկանության ծառայողների կողմից իրենց պարտականությունների կատարմանը խոչընդոտելուց, վերջիններիս վիրավորելուց: Հավաքի կազմակերպիչներին կոչ ենք անում քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների անհամաչափ սահմանափակումները դադարեցնելու, մայրաքաղաքի բնակիչների կյանքն ու առողջությունը վտնագող գործողություններից խուսափելու նպատակով հավաքները տեղափոխել այնպիսի տարածքներ, որտեղ կբացառվեն իրավախախտումները հնարավորություն կտան Ոստիկանությանն աջակցություն ցուցաբերել հավաքին եւ ապահովել վերջինիս մասնակիցների ավտանգությունը», - ասված է հայտարարության տեքստում: Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 13:00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ բերման էին ենրարկվել ավելի քան 100 ցուցարար:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Չկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. Գալստանյան Կոմբայնը, որը կիջեցնի հացահատիկի ինքնարժեքը, արժե ավելի քան 40 միլիոն դրամ. Մնացականյան Ի՞նչ ընթացք է ստացել համացանցում տարածված աղջիկների միջև ծեծկռտուքի դեպքը. ՔԿ պարզաբանումը Վրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիների Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո Հրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումը Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամшրտությանը․ Թրամփ «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ) Իսրայելը կարծում է, որ Իրանը թաքցրել է իր հարստացված ուրանի մի մասը․ CNN ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել Պենտագոնում փողերը սպառվnւմ են Իրանի հետ պшտերազմի պատճառով. WP Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը Կողբում 48-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ 2 վիրավոր կա Աշխատանքային կարգապահությունը չպահպանող անձինք կզորակոչվեն բանակ․ Լուկաշենկո Հաղթանակի ճանապարհը տրվում է տառապանքով․ Բագրատ Սրբազան Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում Արթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունել Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային, մինչև ՌԴ նախագահը չփոխի իր դիրքորոշումը. Մերց Ըմբշամարտիկները Բաքու են մեկնում ՌԴ-ն ձգտում է Կովկասում բարձրացնել իր համար ռիսկերի կառավարելիության աստիճանը․ քաղաքագետ ԿԿՀ-ն 200 հազար դրամով տուգանել է Սամվել Կարապետյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am