Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց, որ արդեն սկսվել է բեռնատարներով փողոցները փակելու անհնազանդությունների գործողությունները:
Նա փոխանցեց բեռնատարների վարորդներին, որ միայն դրանք կայանելը բավարար չէ, պետք է այնպես անել, որ այդ բեռնատարները որոշ ժամանակ չկարողանան շարժվել տեղից, պետք է թուլացնել անվադողերը, անել ինչ-որ բան՝ դրանց խափանված տեսք տալու համար:
Նիկոլ Փաշինյանը նաեւ հավելեց, որ ինքը կլինի այն փողոցում, որտեղ ամենաակտիվը կփակեն փողոցը ու կլինեն ամենաակտիվ գործողությունները:
Եթե մենք կարողանանք կաթվածահար անել տրանսպորտի աշխատանքը, դրանով ցույց կտանք, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին,ասաց նա :
Նրա խոսքով, այսօրվա ցույցը պետք է համոզի Սերժ Սարգսյանին, որ պետք է հեռանա. «Ես համոզված եմ, որ ինչքան ջանասեր լինենք մեր գործողություններով, այնքան շուտ կլինի հաղթանակի գրանցումը: Մեր հիմնական ակցիան Հայաստանի բոլոր ճանապարհների ու մայրուղիների շրջափակումն է բեռնատարներով: Այնպես անել, որ ոստիկանները չկարողանան դրանք տեղաշարժել»,-ասաց Փաշինյանը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը