Պայմանագրային զինծառայող Ռուսլանի եղբայրներին դեռ չեն հայտնել Ռուսլանի մահվան մասին

Երեւան-Մեղրի ավտոճանապարհին վթարի ենթարկված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի մահացած ուղեւորներից պայմանագրային զինծառայող Ռուսլան Հարությունյանը Սիս գյուղից էր: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սիսի գյուղապետ Արմեն Եղյանը: Նրա խոսքով, Ռուսլանի հետ են եղել նաեւ նրա երկու եղբայրները, ովքեր եւս պայմանագրային զինծառայող են: Նրանք գտնվում են հիվանդանոցում և այս պահի դրությամբ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ռուսլանը ամուսնացած չէր: Այսօր նրա հոգեհանգիստն է, վաղը՝ հուղարկավորությունը: Գյուղապետի խոսքով՝ ընտանիքը չի համակերպվում Ռուսլանի կորստի հետ: Անգամ հիվանդանոցում գտնվող եղբայրներին չեն հայտնել այդ նորությունը: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ մարտի 10-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: «Opel» մակնիշի 34 CC 745 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Քյարքիի ոլորաններում դուրս էր եկել երթևեկելի գոտուց և մոտ 350 մետր գահավիժելով՝ հայտնվել ձորում: Վթարի հետևանքով Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 30-ամյա Կարեն Կարապետյանը, Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ, 35-ամյա Վահան Ղուկասյանը և Արարատի մարզի Սիս գյուղի բնաիչ, 30-ամյա Ռուսլան Հարությունյանը տեղում մահացել են, իսկ Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչներ, 28-ամյա Ռոման Հարությունյանը և 32-ամյա Արկադի Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից առաջին անհրաժեշտ բժշկական օգնությունը ցուցաբերելուց հետո նրանց տեղափոխել էին Երևան, քանի որ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Գ. Շամշյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ մահացած Ռ. Հարությունյանը վիրավորներ Ա. և Ռ. Հարությունյանների եղբայրն է, իսկ 3 մահացածներն ու 2 վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am