Հրապարակը գրում է. «Իշխանական ճամբարում, թեեւ արտաքուստ հանդարտությանը, խուճապային տրամադրություն է։ Մտավախություն ունեն, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Մի քանի օրից ապրիլի 24-ն է, երբ հոծ բազմություն է գնալու դեպի Եղեռնի համալիր: Եթե այն միանա ցուցարարներին, ապա ոստիկանները կհայտնվեն աննախանձելի վիճակում. չեն կարող ուժ գործադրել, քանի որ դա միջազգային մեծ ռեզոնանս կունենա, եւ կստացվի, որ ցեղասպանության զոհերի հիշատակի օրը բռություն է կիրառվում հայերի նկատմամբ իր իսկ իշխանության կողմից:
Մայիսյան եռատոները նույնպես սարսափի առարկա են, քանի որ Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարությունները եւս խոստանում են մարդաշատ լինել։ Բացի այդ՝ ՀՀ են ժամանելու մեծ թվով հյուրեր արտերկրից, ի դեպ, այսօր Հայաստան է ժամանելու Արամ 1-ին կաթողիկոսը, իսկ Սփյուռքի մեր հայրենակիցներից շատերը, ինչպես հայտնի է, պակաս ընդդիմադիր չեն: Եվ, ուրեմն, իշխանությունները մտադիր են ամեն ինչ անել, որպեսզի իրավիճակն արագ լիցքաթափվի, եւ «Նիկոլը փողոցից խորհրդարան բերվի»՝ մինչեւ նշված միջոցառումները:Հավանաբար, այս համատեքստում են նաեւ Արմեն Սարգսյանի, Գարեգին կաթողիկոսի, ՀՅԴ-ի ու ռամկավարների երեկվա կոչերը։ Ընդամենը 10-11 օր պաշտոնավարող Արմեն Սարգսյանը 7-օրյա ցույցերից ու հանրահավաքներից հետո, «որպես պետության ղեկավար», կողմերին հրավիրել է երկխոսության․ «Իմ խորին համոզմամբ՝ նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձեւաչափով, միմյանց տեսակետների հարգումն ու հանդուրժողականությունը»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը