ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ sut.am կայքի լրագրող Տիրայր Մուրադյանն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ենթարկվել է բռնության, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Արդեն հայտնել էինք, որ քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են լրագրող Տիրայր Մուրադյանի վրա եւ ծեծի ենթարկել նրան: Տիրայր Մուրադյանը հիվանդանոց է տեղափոխվել: Մինչեւ հետազոտության պատասխանները (գլխի համակարգչային տոմոգրաֆիա, արյան ընդհանուր անալիզ և այլն) ստանալը նա հոսպիտալացված է:
Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը հայտնել է, որ Տիրայր Մուրադյանը բեյջ է կրել իսկ տարածքում ներկա համազգեստով ոստիկանները չեն խառնվել միջադեպին: Ինքը Տիրայր Մուրադյանը արդեն հիվանդանոցում հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկել իր լրագրողական պարտականությունները կատարելիս:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը