Նոր մանրամասներ՝ Երևանում՝ «Առլի» կարաոկե ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքից.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ իրացնելով ստացված օպերատիվ-հետախուզական տվյալները, պարզել են մարտի 9-ին Երևանի Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակցի և տուժածի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ, 36-ամյա Արման Մխիթարյանը, իսկ նրան մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ մեղայականով ներկայացել է Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 82 շենքի բնակիչ, 26-ամյա Ահարոն Մանուկյանը: Վերջինս հետաքննչական բաժանմունքում դեպքի վերաբերյալ բացատրություն տալուց հետո ստորագրությամբ ազատ է արձակվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժած Ա. Մխիթարյանը աշխատում է Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում գործող «Դեկոր» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մխիթարյանը այդ օրը «Առլի» ակումբում նշելիս է եղել ընկերներից մեկի ավտոմեքենայի «մաղարիչը», որի ժամանակ Ահարոն Մանուկյանը իր ընկերների հետ է եղել և «Մի կաթիլ մեղր»-ի պատմություն հիշեցնող լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 9-ին վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող «Առլի» կարաոկե ակումբում վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել մի խումբ անձանց միջև: Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Սեյրան Խաչատրյանի գլխավորությամբ ծառայություն կատարելու ժամանակ նկատել էին, որ նշված կարաոկե ակումբի դիմաց մի խումբ երիտասարդ տղաներ ու աղջիկներ են հավաքված, ովքեր օգնություն էին խնդրում, քանի որ մի արյունոտված երիտասարդ ասֆալտին ընկած էր և չէր կարողանում տեղաշարժվել: Նրան փորձել էին օգնել մի քանի աղջիկներ ու տղաներ, իսկ մի աղջիկ հայհոյանքներ տալով անընդհատ ասում էր. «Ո՞վ խփեց, ո՞վ խփեց»: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ 20 րոպե անց էր միայն շտապ օգնությունը ժամանել, սակայն մինչ այդ օպերատիվորեն ժամանել էր ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակը և Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Մարդիկ, չսպասելով շտապ օգնության ժամանմանը, վիրավոր երիտասարդին տեղափոխել էին կարաոկե ակումբ: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները նշված կարաոկե ակումբից 1 տասնյակից ավելի երիտասարդների էին տեղափոխել ոստիկանություն, որտեղ պարզվում էին դեպքի հանգամանքները և վիրավորների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am