Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում անկարգություններ հրահրած քաղաքացիներից յոթ հոգու բերման էին ենթարկել։ Սակայն նրանք ավելի ուշ ազատ էին արձակվել։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ա1+»-ին ներկայացրեց նրանց բաց թողնելու պատճառը։ Ըստ նրա՝ քաղաքացիները չեն եղել անկարգություններ կատարած անձինք ։ Ներկայումս կատարվում է նախաքննություն՝ պարզելու անկարգություններ իրականացրած անձանց ինքնությունը։
Հիշեցնենք, որ վարույթ է ընդունվել Մաշտոց Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը։
Երեկ, ուշ երեկոյան, Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում կոտրել են նշված տարածքում գտնվող ցուցանակները, լուսաֆորները և ճանապարհային նշանները, այնուհետ քարերով, մետաղյա իրերով հարվածներ հասցրել նշված վայր մոտեցած ոստիկանության երեք ծառայողական ավտոմեքենաներին՝ պատճառելով գույքային վնաս:
Չնայած Քննչական կոմիտեն հաղորդագրության մեջ նրանց ներկայացրել է որպես Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ակցիաների մասնակիցներ, «Ելք» խմբակցության ղեկավարը պնդում է, որ նրանք կապ չունեն իրենց հետ եւ սա սադրանք է։
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը